Պատրաստ եմ հրաժարվել վարչապետի իմ թեկնածությունը առաջադրելուց․ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում․ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարությանը քննարկում է ունեցել Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։
«Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները․
. Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:
. Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։
. Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել»։