Ընդամենը պետք է մեկ անգամ ընդունել որոշում, որ չենք կատարելու հակաօրինական և սրբապիղծ հրամանը, ու ամեն բան կավարտվեր. փաստաբանը` իրավապահներին
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է իրավապահներին.
«Բոլոր ուսադիր կրողներին եմ դիմում.
Երբ ասում եք, թե դուք ընդամենը զինվոր եք ու որոշողը չեք՝ դա սոսկ արդարանալու, իրականությունից փախչելու միջոց է:
Իսկ իրականությունն այն է, որ հենց դուք եք այսօր որոշողը: Որ ընդամենը պետք է մեկ անգամ ընդունել որոշում, որ չենք կատարելու հակաօրինական եւ սրբապիղծ հրամանը ու, հաստատ եմ ասում, ամեն բան կավարտվեր...
Բայց չանելով սա դուք կայացնում եք մեկ այլ որոշում. Կատարել սրբապիղծ եւ անօրինական հրաման: Պետությունը կործանվում է հենց ուղիղ ձեր կողմից կայացված այդ որոշմամբ:
Մտածեք, եթե կարող եք»: