Շնորհակալ եմ բոլորիդ, որոշեցին Մայր Աթոռում կազմակերպել մասկի-շոու, չստացվեց. Միքայել Սրբազանն ուզում է ապացուցել, որ ինքը չի թաքնվում
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրագրողներին հայտարարեց, որ քիչ հետո փաստաբանի հետ կգնա և կներկայանա Քննչական կոմիտե։
«Շնորհակալություն բոլորին այն պահվածքի համար, որ ցուցաբերեցիք, խորապես շնորհակալ եմ և անձնապես, և իբրև հոգևորական, բայց իրենք հասկացան... Կարծում եմ, որ գոնե իրենք այս պահով հասկացան»,- Մայր Աթոռում լրագրողներին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Իրենք հասկացել են և նահանջել են, դրա համար ավելորդ է թույլ տալ, որ երկրորդ հարձակումը թույլ տան և երկրորդ անգամ պղծեն Մայր Աթոռի հոգապարար, հոգևոր մթնոլորտը։
Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բարցարձակ շինծու, ապօրինի մեղադրանք է։ Ես երբեք չեմ թաքնվել, խուսափել, ասածներիցս էլ չեմ հրաժարվում։ Ասել եմ՝ լավ եմ արել։ Խնդրանքս է՝ նստեմ մեքենան և փաստաբանի հետ Քննչական կոմիտե գնամ, ներկայանամ», -ասաց նա։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ներկաներին խնդրեց իրեն թույլ տալ մեքենա նստել՝ մեկնելու համար։
«Հոգևորականներս այս աշխարհում ապրում ենք իբրև աքսորյալ՝ բանտում կլինի, բանտից դուրս, ամեն տեղ մեզ համար բանտ է։ Ամենուր Աստված մոտիկ է, նաև բանտում։ Այս ճակատամարտը ձեր օժանդակությամբ հաղթել ենք»,-ասաց նա։