Ստամբուլում գտնվելու ընթացքում հանդիպել եմ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին. Դավիթ Խուդաթյան (լուսանկարներ)
Թուրքիայի Հանրապետությունում անցկացվող Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվելու ընթացքում հունիսի 27-ին հանդիպել եմ Թուրքիայի Հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։