Գյումրեցինե՛ր, որտե՞ղ էիք. չեկաք, որ հանկարծ Նիկոլին չզայրացնե՞ք... Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով նաև գյումրեցի է, ֆեյսբուքյան իր էջում գրելէ.
«Գյումրեցինե՛ր, որտե՞ղ էիք առավոտյան, երբ Նիկոլը իրեն կողմից բարձր աշխատավարձով "գնված" ոստիկաններին լցրել էր ՀԱԵ-ի Շիրակի թեմի առաջնորդարան... Առաջնորդարանի դիմաց հազիվ 50 հոգի մարդ էինք հավաքվել... Մտածեցի՝ իմացել են, որ Սրբազանը Գյումրիում չէ ու չէին եկել...
Ամենանողկալին դեռ առջևում էր... Երևանում՝ ՀՀ Քննչական կոմիտեի մոտ գրեթե գյումրեցիներ չկային... Շատ քիչ էին... Ամոթալի քիչ... Որտե՞ղ էիք... Ինչու՞ չէիք եկել Միքայել Սրբազանին աջակցելու... Այն Սրբազանին, ում պատարագներին ամեն կիրակի գնում եք,իրար հերթ չտալով մոտենում եք օրհնություն ստանալու, լուսանկարվում եք, շատերը նաև հետը մի երկու պտույտ են տալիս Յոթ Վերքի շուրջը կամ դիմացը, խորհուրդներ և խրատներ ստանում... Բայց Քննչական կոմիտեի մոտ չեկաք... Չեկաք, որ հանկարծ Նիկոլին չզայրացնեք ու ձեր գործերը չկորցնեք... Չաջակցեցիք մեր Սրբազանին...»