2 Սրբազանի կալանավորած դատավորը սքողել է իրեն հետնանկար սրբապատկերով
Դատավոր Մասիս Մելքոնյանն արդեն 2 Սրբազանի է կալանավորել՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին:
Ուշագրավ է, որ 2016 թվականից, այս մարդու ֆեյսբուքյան էջի ետնանկարը Հայ առաքելական սուրբ եկեղեցին է՝ Հիսուս Քրիստոսի պատկերով:
Կարելի է կարծել, որ նա ապավինում է Աստծուն ու վախենում Աստծո դատաստանից:
Բայց սա, եթե իրականություն չէ, ապա խաբկանք է, որ հատուկ է ամեն մի մարդու, ով իր գործած մեղքերը փորձում է սքողել Աստծո անվան տակ:
Փաստացի, դատավոր Մելքոնյանը կալանավորման ուղարկեց եկեղեցու առաքյալին: Այն, որ դատախազությունը նրան մեղքեր է վերագրել, դեռ չի նշանակում, որ դատավորը չպետք է հաշվի առներ հակափաստարկները:
Թե ինչպես է պատահում, որ իր թիկունքում եկեղեցու պատկերով նկարով դատավորը ձեռք է բարձրացնում նույն այդ եկեղեցին ավելի քան 2 տասնյակ տարի ներկայացնող հոգևորականների վրա, թողնում ենք ձեր մեկնաբանությանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ իշխանության պայքարը ոչ թե անձի, այլ հենց եկեղեցու դեմ է:
Թերևս այս պարագայում սրբապատկերով ետնանկարներն էլ նրան չեն փրկի Աստծո դատաստանից:
Արմինե Մկրտումյան
![]()