Տեսնես գիշերն ինչպե՞ս են լուսացրել Մայր Աթոռի դեմ հարձակման գնացած ուժայինները. անարժանապատվությունը կուլ տալով՝ «տուն են պահում»
«Տեսնես գիշերն ինչպես են լուսացրել Մայր Աթոռի դեմ հարձակման գնացած ուժայիններն ու նրանց հրաման իջեցրած հրամանատարները: Եթե նորմալ են լուսացրել, ապա դեռ տաք են, ոչինչ, հետո մի օր կհասկանան, թե ինչ անպատվություն են բերել իրենց ցեղին, որի դառը պտուղները դեռ եկար են զգալու»,- նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, քաղաքական բարձրագույն իշխանության մասով վաղուց ամեն ինչ պարզ է, իմաստ էլ չկա մեկնաբանելու:
«Գործող կառավարիչն այս փուլում, իր համար մի շատ կարևոր խնդիր է լուծում` հնարավորինս շատ մարդու հանցակից/մեղսակից դարձնելու, իսկ որոշները դա գիտակցելով` հանուն փողի, պաշտոնի ու դիրքի, անարժանապատվությունը կուլ տալով «տուն են պահում»»,- գրել է Աբրահամյանը։