Ես եկել եմ Ճապոնիայից, որտեղ լռությունն ուժ է, ճշգրտությունն՝ ամեն ինչ․ «Նոան» նորեկ ունի
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոային» է միացել ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման։
27-ամյա խաղացողը «Նոա» է տեղափոխվել ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովա» ակումբից, որտեղ հանդես է եկել նախորդ մրցաշրջանում։
«Ես եկել եմ Ճապոնիայից, որտեղ լռությունն ուժ է, ճշգրտությունն՝ ամեն ինչ։ Այժմ ես դա ինձ հետ բերել եմ «Նոա»,- նշել է նա։