Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Դիմում ենք մարդու իրավունքների միջազգային կառույցներին և ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին

Հասարակական-քաղաքական գործիչ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայաստանում կրոնական ազատությունների զանգվածային ոտնահարման և քաղաքացիական բախումների վտանգի մասին դիմում միջազգային հանրությանը։

Մարդու իրավունքների ոլորտում ֆունկցիա ունեցող միջազգային տարբեր կառույցների և ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին նամակ-ահազանգով են դիմել Հայաստանի քաղաքական և հասարակական մի խումբ միավորներ և անհատներ։ Նամակի տեքստը դնում եմ նաև այստեղ՝ իմ էջին, որպեսզի համապատասխան կառույցներն ու անհատները ցանկության դեպքում միանան։

Ահազանգ՝ Հայաստանում կրոնական ազատությունների համակարգված խախտման և քաղաքացիական բախումների իրական վտանգի մասին

Դիմում

Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական միավորումներից և անհատներից`

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ պրն․ Յուրգ Լաուբերին [email protected]

ՄԱԿ-ի կրոնի կամ դավանանքի ազատության հարցերով հատուկ զեկուցող տկն․ Նազիլա Ղանեային [email protected]

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատար պրն․ Ուոլքեր Թյուրքին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար պրն․ Մայքլ Օ՛Ֆլահերթիին, [email protected]

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համակարգող տկն․ Ֆրանսուազ Յակոբին, [email protected]

Եվրոպայի Խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Պրն․ Մաքսիմ Լոնգանգեին, [email protected]

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին

Մեծարգո ներկայացուցիչներ, Դիմում ենք ձեզ՝ տեղեկացնելու Հայաստանում կրոնական ազատությունների դեմ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից վերջերս է՛լ առավել հաճախակի իրականացվող ճնշումների, հոգևոր ծառայողների հանդեպ խտրականության և հասարակության մեջ ատելության սերմանման ակնհայտ դրևորումների մասին: Ակնկալում ենք ձեր արձագանքը՝ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումների և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունների շրջանակում ՀՀ իշխանությունների ստանձնած պարտավորությունների խախտումների վերաբերյալ։

Վերջին շաբաթներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ Ազգային Ժողովի ղեկավարները, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ և կառավարության մի շարք անդամներ, չխորշելով մեթոդներից, հետևողական ճնշում են իրականացնում Հայաստանի խոշորագույն կրոնական  կազմակերպության՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների նկատմամբ։

2025 թ․ հունիսի 27-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Շիրակի թեմի վարչական տարածք՝ փորձելով ապօրինաբար ձերբակալել հոգևորականների։

Այս ճնշումները արտահայտվում են հետևյալ կերպ՝

Ապօրինի քրեական գործերի հարուցում, ձերբակալություններ, ֆիզիկական և հոգեբանական բռնություններ, անմեղության կանխավարկածի խախտումներ։

Հոգևոր առաջնորդների հասցեին հրապարակային վիրավորանքներ, ներառյալ ատելության խոսքի տարածում՝ պետական պաշտոնյաների հրապարակային ելույթներում և սոցիալական մեդիա հարթակներում,

Հոգևորականների անձնական կյանքին ապօրինի միջամտություն՝ ուղեկցված սպառնալիքներով ու զրպարտությամբ, ինչի համար առևերույթ օգտագործվում են նաև այդպիսի իրավասություն չունեցող պետական կառույցներ,

Նախաձեռնություններ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի կամ նրա ընտրության կարգի փոփոխության պահանջով՝ խախտելով Սահմանադրությունը, ներպետական օրենսդրությունը և ՀՀ միջազգային պարտավորությունները,

Վարչապետը նույնիսկ կոչեր է հնչեցնում տարբեր քաղաքացիական խմբերին միավորվել և շրջափակել Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռը՝ այսպիսով ճնշում գործադրելով եկեղեցու վրա։

Նման հակաօրինական կոչերը, հատկապես երկրի ղեկավարության կողմից, կարող են հանգեցնել լուրջ քաղաքացիական բախումների, քանի որ բացահայտ վիրավորում են և սպառնում են Հայ Առաքելական Եկեղեցու՝ ՀՀ բնակչության և աշխարհասփյուռ հայության մեծամասնությունը կազմող հետևորդներին, և ոտնահարում են խղճի, կրոնի և հավատքի նրանց իրավունքը։

Պետական մակարդակով քաղաքացիների և ՀԱԵ հետևորդների դեմ կազմակերպված այս ահաբեկչությունը կառավարում է հենց երկրի վարչապետը, և նրա հրահանգով այն իրականացնում են նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու պետական ինստիտուտներ: Ցավալիորեն, նույնիսկ Մարդու Իրավունքների Պաշտպանի Գրասենյակը պատշաճ արձագանք չի տալիս այս իրավիճակին։

Այս գործելակերպը խաթարում է ՀՀ ամենախոշոր կրոնական կազմակերպության ինքնավարությունն ու բացահայտորեն հակասում է

Մարդու իրավունքների ։համընդհանուր հռչակագրի (1948) 18-րդ հոդվածին,

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի (ՔՔԻՊ, 1966) 18-րդ հոդվածին,

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 9-րդ հոդվածին և դրա կիրառությանը վերաբերող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերին,

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձև 6/37-ի 9-րդ և 12-րդ կետերին, որոնք սահմանում են պետությունների չեզոքության պարտականությունը կրոնական գործերում։

Վիեննայի հռչակագրի և Գործողությունների ծրագրի (1993) 1-ին մասի 22-րդ կետին, ըստ որի` միջազգային հանրությունը պարտավոր է արձագանքել կրոնական ազատությունների խախտումներին,

ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին (1975), որը պահանջում է հարգել կրոնական ինքնության ազատ զարգացումը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ըստ տարբեր սոցիոլոգիական ուսումնասիրությունների, վայելում է Հայաստանի բնակչության 80%-ից ավելիի վստահությունը, ինչն այդ կառույցի դեմ արշավին, բացի միջազային և ներպետական օրենսդրության հետ դրա հակասություններից, հաղորդում է նաև հասարակական խիստ բարձր զգայունություն։

Պետության կողմից այս ինստիտուտի դեմ իրականացվող ճնշումները

խաթարում են իրավական պետության հիմնարար սկզբունքները,

խրախուսում են դավանանքային անհանդուրժողականություն,

վտանգում են հանրային համերաշխությունն ու սոցիալական կայունությունը,

կարող են հանգեցնել քաղաքացիական բախումների, սոցիալական ապակայունացման և նույնիսկ՝ մարդու կյանքի իրավունքի զանգվածային խախտման դեպքերի։

Մենք դիմում ենք ձեզ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հեղինակավոր դերակատարների՝ ակնկալելով, որ ձեր արձագանքը, և խղճի, դավանանքի իրավունքների դեմ այս ոտնձգությունները դատապարտելը կօգնի պաշտպանել կրոնական ազատությունները և մարդու հիմնարար իրավունքները Հայաստանում՝ կանխելով հետագա սրացումները։ Վստահ ենք, որ ներկա բարդ ժամանակաշրջանում տարածաշրջանում ևս մեկ երկրում հնարավոր բացասական զարգացումները չեն բխում խաղաղության և կայունության շահերից:

Կոչ ենք անում՝

1․ Արձանագրել Հայաստանում պետական ինստիտուտների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կրոնական ազատությունների դեմ իրականացվող ճնշումների փաստը։

2․ Զգուշացնել  ՀՀ իշխանություններին նման գործելակերպի անթույլատրելիության մասին՝ հղում անելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։

3․ Անհապաղ ձեռք առնել կրոնի, խղճի և դավանանքի իրավունքի պաշտպանության  շրջանակում ձեր մանդատներով նախատեսված հնարավոր միջոցառումներ, այդ թվում նաև դիտարկման գործընթաց, հատուկ զեկուցողի հրատապ այց կամ գնահատողական խմբի/առաքելության ներգրավում։

Մենք վստահ ենք, որ ձեր արձագանքը կլինի հրատապ և կնպաստի իրավիճակի օրինական կարգավորմանը և մարդու հիմնարար ազատությունների պահպանմանը միջազգային իրավունքին և նորմերին համապատասխան»։

Հարգանքով՝

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորում,

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն,

«Հաղթանակ» կուսակցություն,

«Արդյունավետ կառավարություն» հիմնադրամ

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք ՀԿ

Կարին Տոնոյան, մանկավարժ, «Որդուս» ՀԿ նախագահ

Գոհար Մելոյան, իրավագետ

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

Հովհաննես Խուդոյան, իրավապաշտպան

Լարիսա Ալավերդյան, իրավապաշտպան , ՀՀ նախկին օմբուդսմեն,

Նարե Սիմոնյան, հանրային գործիչ