Կաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավոր
Հասարակություն

Հաջորդ հանդիպմանը շատ ավելի պինդ եմ սեղմելու Ձեր ձեռքը․ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանի ծնունդը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տոնում է ծննդյան 71-րդ տարեդարձը։ Այսօր նրան շնորհավորանքի խոսքեր են հղել կուսակիցները, ընկերները, քաղաքացիները։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լուսանկար է հրապարակել ու կից գրել.

«Շնորհավոր ծնունդդ, պարոն Նախագահ։

Հայության համար մինչ այսօր անխոնջ ծառայող մարդ, ում ավագ ընկեր կոչելու, ումից կյանք ու կռիվ, քաղաքականություն եւ հայրենասիրություն սովորելու պատիվ ունեմ։

Ձեր կարծր բնավորությունից ելնելով՝ Ձեր իրական կյանքն՝ իր ապրումներով, հույզերով եւ հույսերով, Դուք Ձեր ներսում եք ապրում, Ձեր հոգու, սրտի, խղճի եւ մտքի, օտար աչքի համար անհասանելի անկյուններում։

Այդ ներսի, միայն Ձեզ հասու ներքին վերսիան է իրական Սերժ Սարգսյանը, ում նույնիսկ Ձեր մերձավոր շրջապատը հաճախ ճշգրտորեն մինչեւ վերջ չի վերծանում։

Պարադոքսների միախառնություն, ով իր համեստությամբ եւ խորաթափացությամբ ինքն իրեն լոկ Տիեզերքի հատիկ է ընկալում՝ իր մեջ փորձելով տեղավորել այդ նույն Տիեզերքը։

Երբ 20 ամսվա դադարից հետո Ձեզ տեսա առաջին անգամ, խոստովանեցի, որ չգիտեի, ոնց Ձեզ դիմավորեի՝ որքան ուժեղ սեղմեի Ձեր ձեռքը, ինչքան պինդ փաթաթվեի ողջագուրվելիս։

Ձեզ բնորոշ կիսաժպըտով ասացիք. առխային, էդքան չեմ թուլացել։ Ձեզ հետ շփումներից հետ սովորած ուղեղս այլ բան չառաջարկեց պատասխանելու, քան «Ձեզ առանց ինձ էլ շատ են ցավացրել, պարոն Նախագահ»:

Եւ այս ընթացքում հասկացել եմ Ձեզ մինչ այսօր պաթոլիգիկ ատողների շարժիչ գործոնը. Դուք իրենց համար հայելի եք, որի մեջ իրենք տեսնում են սեփական արատներն ու անազնվությունը, որովհետեւ Դուք իրենց նման չեք եւ ողջ կյանքը եղել եւ մնում եք ստանդարտ «քաղաքական գործիչ» մատրիցայից դուրս։ ( «Սերժի տակ» մնացածների այդ տեսակը Ձեզ քաջ ծանոթ է):

Պաշտոնն էլ գնաց, մերկացնելով, բյուրեղացնելով, պնդացնելով սակայն շատ ավելի կարեւոր ինքնություն՝ իր իմաստնությամբ բարձրաձայն հեղինակություն, որ չես կարող ոչ տալ, ոչ վերցնել. այն կարող ես միայն վաստակել, ինչպես ուժեղ ու պինդ, զենքին, բահին ու գրչին սովոր ձեռքերի կոշտուկ, որը հասու չէ բազում «շոումեններին»։

Խելահեղ թվայնացման դարում Ձեզ ուղղված բյուր մաղթանքներին զուգահեռ մի բան էլ մաղթեմ ինքս ինձ, մեզ եւ Ձեր զավակներին ու թոռներին. արհեստական բանականության մեջ չկորցնենք Ձեզ այդքան բնորոշ մարդկային բարոյականությունը։

Հ.Գ. Հաջորդ հանդիպմանը շատ ավելի պինդ եմ սեղմելու Ձեր ձեռքը։

Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։