Կաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավոր
Հասարակություն

Տիրան Սրբազանը զորակցության խոսքեր է հղել Միքայել ու Բագրատ Սրբազաններին

Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը զորակցության խոսքեր է հղել իշխանությունների հրահանգով կալանավորված Բագրատ Սրբազանին ու Միքայել Սրբազանին։

«Սիրելի եղբայրներ ի Քրիստոս՝ Բագրատ Սրբազան և Միքայել Սրբազան,

Այս տողերը գրում եմ սեղմված սրտով, հուզմունքով լեցուն հոգով։ Քանի որ ինչքան էլ ֆիզիկապես հեռու լինենք միմյանցից, փորձության այս օրերին դուք երկուսդ էլ անջնջելի կերպով ներկա եք իմ աղոթքներում, մտքում և հոգում։

Ցասումով ու ցավով տեղեկացա ձեր ապօրինի ազատազրկման մասին՝ եղկելի գործողություն, որն ուղղված է ոչ միայն ձեր անձերի, այլև հոգևոր այն ճանապարհի դեմ, որով դուք միշտ քայլել եք և շարունակելու եք քայլել խիզախությամբ ու նվիրվածությամբ։ Սակայն որքան անարդար է ձեր դեմ հարուցված այս փորձությունը, նույնքան վեհ է ձեր արձագանքը՝ լռությամբ, հավատքով, ներքին խաղաղությամբ։

Ձեր ձայնը, ձեր կերպարը, ձեր խիզախ վկայությունը հազարավոր մարդկանց համար դարձել են մխիթարություն։ Իսկ այժմ, երբ ձեզ զրկել են ձեր մարմնավոր ազատությունից, գիտեմ և, երկուսիդ էլ լավ ճանաչելով, վկայում եմ, որ ազատ է ձեր ոգին, անսասան է ձեր հավատքը և լուսեղեն ճշմարտության ձեր ճանապարհը։ Ձեզ գցել են երկաթե դռների ետևը, բայց չեն կարող բանտել ձեր կոչումը՝ ապրելու ավետարանում նկարագրված քաջ հովվի սրտով, կանգնելու տառապյալի կողքին, դառնալու ձայնազուրկի ձայնը։ Անգամ ձեր լռությունն է խոսում․․․․

Սիրելի եղբայրներ,

Միշտ հիշում եմ մեր միասնական բազմաթիվ պահերը՝

երբ միասին կողք կողքի կանգնել ենք աղոթքի,

երբ միասին մասնակցել ենք տարբեր միջոցառումների՝ նույն խղճով խոսելով արդարության մասին,

երբ սրտանց ծիծաղել կամ լռել ենք՝ եղբայրաբար, հոգևոր խորությամբ։

Հիշում եմ Մայր Աթոռում կամ այլուր մեր զրույցները, երբ միմյանց հետ աղ ու հացի պես կիսվել ենք մեր ժողովրդի հետ կապված հույսերով ու ցավերով։ Այդ բարի հիշողություններն այսօր վերադառնում են որպես հոգևոր ժպիտ՝ ձեր ներկայությունը տպավորելով անգամ հեռավորության մեջ։

Սիրելի՛ եղբայրներ, այս օրերին ձեզ բաժին հասած փորձությունն այնքան կենդանի է դարձնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի ազդու այն խոսքը, որը հաճախ ենք ընթերցել միասին աղոթքի կամ խորհրդածության պահին, բայց որն այսօր ձեր լռությամբ, ձեր ցավով ու տոկունությամբ, ձեր կյանքի օրինակով հնչում է նոր ուժով. «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:10)։

Դուք երբեք մենակ չեք։ Մեր աղոթքները, մեր օրհնությունը, հոգևոր մեր ուժն ուղղված են ձեզ՝ իբրև լույսի մի ճառագայթ դիվային այս խրախճանքի մեջ։ Եվ այդ աղոթքի մեջ ուզում եմ ձեզ հիշեցնել սաղմոսերգուի խոսքերը. «Տերն է իմ լույսը և փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ» (Սաղմ․ 27:1)։

Թող ձեր կյանքի այս փորձությունը դառնա ոչ թե կոտրող ցնցում, այլ՝ մաքրող կրակ։ Թող ձեր նեղության պահերը վերածվեն հարության նոր արշալույսի։ Թող շուտափույթ գան ազատության այն օրերը, երբ նորովի կփայլի ձեր հովվական ներկայությունը ձեզ վստահված հազարավոր հավատացյալների հոգիներում՝ սրբացած, խորացած, անսասան։

Տիրոջից խնդրում եմ ձեզ տոկունություն՝ ինչպես Դանիել մարգարեին առյուծների գբի մեջ, խաղաղություն՝ ինչպես սուրբ Պողոսին բանտում, և գալիք ազատություն՝ ինչպես Տեր Հիսուսի հրաշափառ հարությունը մթության խորքից։

Ձեզ գրկում եմ հոգով, օրհնում եմ սիրով, ուղեկցում եմ աղոթքով։

Հ․Գ․ Ձեզ եմ փոխանցում բազմաթիվ մարդկանց աղոթքներն ու բարեմաղթանքները»,- նշված է Տիրան Սրբազանի ուղերձում։