Կաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների
Հասարակություն

Քաղհասարակությունն իր մտահոգությունն է հայտնում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության սկզբունքները, դատաիրավական համակարգի մարմինների անկախությունը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Եկեղեցու) ինքնավարությունը։ 

Արդեն տևական ժամանակ է Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից ամենաբարձր մակարդակով տեղի են ունենում միջամտություններ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ինքնավարության նկատմամբ՝ ի խախտումն ՀՀ Սահմանադրության և Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների  մասին ՀՀ օրենքի։ Նման միջամտություններն ուղեկցվում են նաև Եկեղեցու սպասավորների նկատմամբ անպարկեշտ խոսույթով, խտրական և ատելության խոսքով ու վիրավորանքով, անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների տարածմամբ՝ հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների խախտում։ Նման գործելաոճը կարող է հասարակության շրջանում նսեմացնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դերն ու հանգեցնել հանրության բևեռացման և պառակտման՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով լարվածության համար։

Իշխանությունների կողմից Եկեղեցու ներքին որոշումների, կառավարման մարմինների ձևավորման կամ գործունեության վրա ազդելու ցանկացած փորձ դատապարտելի է։ Նման քայլերը ոչ միայն վտանգում են Եկեղեցու ինստիտուցիոնալ ամբողջականությունը, այլև խախտում են հավատացյալների՝ իրենց հոգևոր կյանքը ինքնուրույն կազմակերպելու իրավունքը։

Միաժամանակ ընդգծում ենք, որ ցանկացած անձի վարքագիծ, որը կարող է պարունակել ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, պետք է դառնա քննության առարկա օրենսդրությամբ սահմանված իրավական մեխանիզմների շրջանակներում՝ առանց ինստիտուցիոնալ թիրախավորման և ապահովելով վարույթում ներգրավված բոլոր անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը և զերծ մնալով արդարադատության և իրավապահ համակարգերի վրա ազդեցություն ունենալուց։

Իրավապահ մարմինների գործողությունները, հատկապես զգայուն իրավիճակներում, պետք է լինեն իրավաչափ, ենթադրյալ հանցագործությունների կանխման կամ քննություն ապահովելու ողջամիտ անհրաժեշտությամբ պայմանավորված և համաչափ։

Այս առնչությամբ դատապարտում ենք 2025թ․ հունիսի 27-ին Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացված գործողությունները, որոնք, դատելով հրապարակային ուղերձներից, ուղղակիորեն հրահանգված էին գործադիր իշխանության ամենաբարձր մակարդակից։

Անընդունելի ենք համարում իրավապահ մարմինների ծառայողների, այդ թվում՝ դիմակավորված, ներխուժումը Մայր Աթոռ՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալության նպատակով, հատկապես այն պայմաններում, երբ անձի կողմից որևէ դիմադրություն ցույց չէր տրվում։ Ավելին,  իրավապահ մարմինների ծառայողների գործողությունները Մայր Աթոռում ունակ են ոտնահարելու հավատացյալների զգացմունքները և ազդելու հանրային համերաշխության վրա։ 

Միաժամանակ, դատապարտում ենք իրավիճակի համատեքստում, այդ թվում՝ Քննչական կոմիտեի հարակից տարածքներից առանց որևէ իրավաչափ հիմքի և անհրաժեշտության, այդ թվում՝ ուժի գործադրմամբ անձանց, ինչպես նաև անչափահասների բերման ենթարկելու Ոստիկանության ծառայողների գործողությունները՝ խախտելով անձանց անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․ 

Հանրային իշխանության ներկայացուցիչներից, և հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ձեռնպահ մնալ դատական իշխանության մարմինների և իրավապահ համակարգերի վրա ոչ իրավաչափ ազդեցություն ունենալուց,
Հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնները, չօգտագործել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթ, 

Քննչական կոմիտեի և դատախազության ծառայողներից՝ իրականացնել անկախ և արդյունավետ քննություն՝ առաջնորդվելով բացառապես Սահմանադրության և օրենքների պահանջներով, ապահովել հարուցված վարույթներում ներգրավված անձանց իրավունքները, այդ թվում՝ անմեղության կանխավարկածը,

Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ծառայողներից՝ իրականացնել իրենց գործառույթները անկախ՝ հիմք ընդունելով բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները, ձեռնպահ մնալ անհամաչափ և անհարկի ուժի գործադրումից և անձանց իրավունքները խախտելուց։ 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Հանուն հավասար իրավունքների կրթական ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
Սոցիալ-դեմոկրատիայի պլատֆորմ երիտասարդական նախաձեռնություն
«Ահնիձոր» զարգացման հիմնադրամ
«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ
«Զարկերակ» համազգային-երիտասարդական նախաձեռնություն
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ
«ՀԵԲԱ» սոցիալ-կրթական, երիտասարդական ՀԿ
«Ռեստարտ Վանաձոր» երիտասարդական-քաղաքացիական ՀԿ
«Տեղական ժողովրդավարության դպրոց» կրթական հիմնադրամ
Իզաբելլա Սարգսյան, ԵԱՀԿ/ԺՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի հարցերով փորձագիտական խմբի անդամ
Գայանե Շագոյան, պ․գ․թ․, մշակութային մարդաբան
Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան
Աշխեն Բաբայան, իրավապաշտպան
Իրավունքի և ազատության կենտրոն
«Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ