Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Վերջին կես ամիսը Հայաստանի իրավապահ համակարգի Փաշինյանի կողմից «ազգայնացման» վերջնական փուլն էր. Էլինար Վարդանյան

Վերջին կես ամիսը Հայաստանի իրավապահ համակարգի Փաշինյանի կողմից «ազգայնացման» վերջնական  փուլն էր։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ  Էլինար Վարդանյանը:

«Իրար հետևեցին ուղղորդված- հարուցված քրեական գործերը նույնիսկ իրագիտության հետ կապ չունեցող մարդկանց լուրջ հարցեր են առաջացնում։Առանձին դրվագներով դրանք զավեշտալի են։

Իհարկե կարելի է զանգվածային կալանավորել, իհարկե կարելի է Հ1-ով  մի քանի օր էլ պտտել  «հեղաշրջման պլանը», իրավապահների կողմից կտրած, կպցրած, գեներացրած ձայնագրությունները, առգրավված հատակ մաքրելու փայտերը, ծուխ արձակող պայթուցիկները, կրակված որսորդական փամփուշտները, մեջբերել կալանավորված Սամվել Կարապետյանի խոսքերը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարությունները։ Բայց դրանից հետո շոկն  ավարտվելու է, մնալու են ատելության խորը նստվածքն ու բազմաթիվ հարցեր.

Դատելով իշխանության կողմից ներկայացվող սցենարից «հեղաշրջման պլանը» գծվում էր նախորդ տարվանից։ Հետևաբար ԱԱԾ-ն պետք է որ երկար ժամանակ օպերատիվ գործողություններ իրականացներ՝ բնականաբար ԱԱԾ ղեկավարի գլխավորությամբ։ Արդյունքում, Հայաստանի պետականության և ինքնիշանության «փրկման» օպերացիայից անմիջապես առաջ Աբազյանին հեռացնում են աշխատանքից, փոխարենը՝ առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնում պարգևատրման։ Բա եթե այդքան կարևոր և «պետականափրկիչ» օպերացիա են արել, ինչպես է ստացվում, որ ԱԱԾ ղեկավարին հեռացնում են, մյուսներին՝ պարգևատրում։ Եթե ամեն ինչ բացահայտել և խափանել է Աբազյանը, ապա մեդալի փոխարեն, ինչու եք հեռացնում։ Սա ակնյունաքարային հարց է։ Եվ եթե պատասխանը չի տրվում, ապա կարելի է մտածել, որ «հեղաշրջման պլանը» շատ փնթի ձևով և ոտի վրա գրվել է Աբազյանի հեռացումից հետո , թեև նրա օրոք ձեռք բերված նյութերի հիման վրա /հետևաբար նրան պարգևատրել, ասել է, թե պահել, այլևս պետք չէր/։

Փաշինյանը, հոգևորականների անձնական կյանքի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան, նշել է, տեղեկությունները ստացել է ԱԱԾ-ից՝ կապելով այն Բագրատ Սրբազանի քրեական հետապնդման հետ։ Մինչդեռ այդ տվյալները պետք է գաղտնի լինեն, Փաշինյանը քրեական հետախուզության բաժնի պետը չէ և նա չունի դրանց ծանոթանալու իրավունք:

Թե որտեղից է ստանում մյուս հոգևորականների անձնական կյանքի մասին տվյալներ, Փաշինյանը չի հստակեցրել։ Մնում է երկու տարբերակ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում՝ կա՛մ Փաշինյանը խախտում է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի պահանջները, կա՛մ առաջնորդվում է բամբասանքներով։

«Հեղաշրջման» գործով կամ ինչպես իրենք են հիմա անվանում «ռազմական հեղաշրջում» /լավ կլիներ մեկն իրենց բացատրեր, թե որն է ռազմական հեղաշրջման բնորոշումը/ առգրավված զենքերը, ըստ տարածված հաղորդագրությունների, օրինական են։ Ուրեմն հարց՝ արդյոք օրինական զենք ունեցող ցանկացած ՀՀ քաղաքացի պոտենցիալ ահաբեկիչ չէ՞, և արդյոք, նրանք բոլորը չեն գտնվում մեծ ռիսկի տակ։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նույնաբովանդակ հայտարարությունները մեկ տարի առաջ դատախազության կողմից ոչ իրավաչափ չեն դիտարկվել։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեկ տարի անց դրանք դարձան ոչ իրավաչափ։

Երբ երկրում, հասարակությունում կա իշխանության հանդեպ ատելության հասնող լարվածություն, լուծումները մի քանիսն են՝

ա/հեղինակություն ունեցող անձանց կամ կառույցների կողմից հաշտեցում,

բ/ իրավականի քողով քաղաքական տեռոր,

գ/ իշխանության խաղաղ փոփոխություն ։

Եկեղեցին կարող էր լինել հեղինակություն ունեցող այն կառույցը, որ կարող էր ստանձնել հաշտեցնողի առաքելությունը։ Այսօր, սակայն, եկեղեցին է դարձել իշխանության գրոհի նշանակետը։ Սրան զուգահեռ իշխանություններն անցել են իրավաքաղաքական տեռորի։ Հետևաբար երկրում արմատական տրամադրությունները գնալով աճելու են։ Սա ոչ մի նորմալ մարդու չի կարող չանհանգստացնել։ Ուղղակի հիշեք, թե վերջին տարիներին քանի- քանի իբր «հեղաշրջման փորձ» է եղել,  որոնք  լուսաբանվել են իշխանական լրատվամիջոցներով, եղել են կալանավորումներ, հետո կամաց-կամաց մոռացության տրվել։

Վաղը, իշխանությունը փոխվելու է, նոր Հ1-ի լուրերը ցույց են տալու լրիվ ուրիշ մարդկանց ու մեկնաբանություններ, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ ուրիշ դեմքեր՝ ոմանք՝ պետական պարգևներ բաժանած, մյուսները՝ պետական պարգևներով»,- գրել է նա: