Կաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԵկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է. ԵԽԽՎ նիստում քննարկվել է նաև եկեղեցու դեմ իշխանությունների արշավը․ պատգամավոր
Հասարակություն

Խիզախ եղե՛ք, պատրաստ կյանքի գնով պաշտպանել սրբությունները․ Գևորգյան հոգևոր ճեմարանի ուստարվա փակումը

Հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2024-2025 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հայր Սուրբը, անդրադառնալով Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում ճեմարանի ունեցած կարևորագույն նշանակությանը, ի մասնավորի ընդգծեց․ «Ճեմարանը միայն կրթության օջախ, հայրենապաշտության ու հայրենագիտության ավանդական դպրոց չէ։ Այն նախևառաջ Տիրոջ առաքյալների, մարգարեների ու աշակերտների հետևորդների կերտման վայր է, մարդակերտումից անդին՝ հոգեկերտումի օրրան է, այստեղ՝ Հայաստանյայց Առաքելական մեր Մայր եկեղեցու սրտում՝ Սուրբ Էջմիածնում։

Իսկ հոգեկերտումի համար միշտ էլ անհրաժեշտ է հավիտենական տեսիլք, ոչ թե ժամերով, րոպեներով ու վայրկյաններով, այլ դարերով և դարաշրջաններով չափվող հուրհրան լույս, որից սնվել, սնվում և սնվելու են մեր եկեղեցու առաջնորդներն ու սպասավորները։ Լույսի այդ կանթեղն այստեղ է, ոչ հեռու, Քրիստոսատուր տեսիլքով հիմնված Մայր Տաճարի հիմքերում։ Ուրիշ տեսիլքի չի կարող ծառայել ճեմարանականն ու ճեմարանավարտ հոգևորականը, ուրիշ ոչ մի լույսով չի կարող բժշկել կյանքից ու աշխարհից պարբերաբար մթնող իր աչքերը, ուրիշ ոչ մի ձայն այդքան հարազատ ու ընտանի չի հնչելու նրա հոգում, քան Սուրբ Էջմիածնի ելևէջը, որը, Սուրբ Գրիգոր Նարեկացու բառերով՝ «փշրեալ եւ բաշխի ի մասունս անհատս»»։

Հայր Շահեն իր խոսքում հորդորեց ճեմարանավարտ սաներին լինել խիզախ ու քաջ զինվորները Քրիստոսի Սուրբ Եկեղեցու՝ պատրաստ իրենց կյանքի գնով պաշտպանելու նախնիների սրբություններն ու արժեքները։
Վերջում տեսուչ Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ճեմարանի նկատմամբ ցուցաբերվող հայրական հոգածության և ուշադրության, ինչպես նաև ճեմարանի ուսուցչական-դասախոսական կազմին իրենց նվիրյալ աշխատանքի համար։

Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարումներից հետո դասախոսների անունից ներկաներին խոսք ուղղեց պ․գ․թ․ Ավետիս Հարությունյանը, իսկ ուսանողության անունից սրտի խոսք ասաց 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Արման սարկավագ Բաղդասարյանը։

Հանդիսության ընթացքում Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ պարգևներ հանձնվեցին ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին:

Միջոցառման վերջում իր պատգամը բերեց Նաթան Սրբազանը։
Նաթան արքեպիսկոպոսը, ներկաներին փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետի սերն ու օրհնությունը, շնորհավորեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների ուսումնական տարեշրջանի փակման հանդիսության առիթով:

Սրբազան Հայրը գոհունակությամբ արձանագրեց, որ հոգևոր անդաստանում նվիրական ավանդույթները անխափան շարունակվում են՝ հակառակ հայրենական ու եկեղեցական կյանքը փոթորկող տագնապներին և դժվարություններին:

«Աստծո կոչին արձագանքելն ու դրանով ապրելն է հոգևորականաց պատրաստության կարևոր գործի առանցքը: Ահա թե ինչու առաջնային է ոչ միայն ապագա հոգևորականի գիտելիքը, հոգևոր-ազգային կերտվածքը, այլ նախ և առաջ Տիրոջ կոչին ու պատգամին ականջալուր լինելու, Նրա խոսքն ու պատվերը կյանքում ապրելու և ապրեցնելու կարողությունը:

Այդպես են ձեռք բերված գիտելիքն ու հոգևոր փորձառությունը տարեցտարի զորանում, պտղաբերում, դառնում երկնավոր Վարդապետին բոլորանվեր ծառայելու աներեր համոզում ու սկզբունք»,-ասաց Նաթան արքեպիսկոպոսը՝ հավելելով նաև, որ մերօրյա հասարակության մեջ ամենատարբեր ապազգային ու հակաքրիստոնեական գաղափարախոսությունները հաճախ չարակամ համառությամբ փորձում են խլացնել Տիրոջ ձայնը, բայց փառք Աստծո, այն շարունակում է արձագանքել քահանայական ծառայության հանձնառությունն ունեցող երիտասարդների ազնիվ հոգիներում:

Սրբազան Հայրն ուսումնական տարվա փակման հանդիսություն առիթով իր շնորհավորանքները փոխանցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչությանը, գիտակ, փորձառու և եկեղեցասեր դասախոսներին, որոնց այսօր փոխանցվել է ճեմարանի պատմական առաքելությունն ու պատասխանատվությունը՝ դաստիարակելու և կերտելու Քրիստոսի Սուրբ Եկեղեցու արժանի սպասավորներ:
Նաթան Սրբազանը մաղթեց ճեմարանականներին, որ Բարձրյալն Աստված առավել պայծառացնի իրենց միտքն ու հոգին, ամրացնի և զորացնի քահանայական վեհ ծառայությանը նվիրվելու իրենց կոչումը, մշտապես լինել Տիրոջ կանչին ականջալուր խոհեմ ու նախանձախնդիր սպասավորներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի խիզախ ու անվեհեր զինվորներ:

Հանդիսությունը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով: