Արմեն Չարչյանի ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց, խնդիրը լուծվեց. փաստաբան
Արմեն Չարչյանի ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց, խնդիրը լուծվեց, հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ նա ավելի վաղ հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահները չէին թողել, որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի՝ պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկված է եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ։