ՀՀ-ում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել, դա վարչապետի աթոռն է. Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է, եթե ՀՀ-ում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել՝ վարչապետի աթոռն է։
«Նրանք անգամ չեն հասկանում, որ իրենց փուռն են տալիս. ինքնապաշտպանական բնազդ, սթափ բանականություն, ամեն ինչն արդեն ստորադասվում է Փաշինյանի կամքին, բայց դա դեռ ոչինչ, ձեզ էլ կազատագրենք: Մինչ օրս վերջին շրջանում էլեկտրաէներգիան թանկացել է 4 ու քանի դրամով, դրա մեջ ՀԷՑ-ի մասնաբաժինը զրո է: Այսինքն, այն, որ հիմա մենք բոլորս էլեկտրաէներգիայի համար վճարում ենք 4 ու քանի դրամ թանկ, դրա մեջ ՀԷՑ-ի մեղքը զրո է»,- ԱԺ-ում ՀԷՑ-ի պետականացման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նա։
Նրա խոսքով՝ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ ՀԷՑ-ը կամ նմանօրինակ կառույցներն ազգայնացվում են, բոլոր այդ տեղերում թանկացում է տեղի ունեցել, անխտիր:
«Որտեղ ազգայնացվել է, թանկացում է եղել: Բնականաբար, ձեզ ձեռք է տալիս, որ ՀՀ-ն և Փաշինյանը աշխարհում հանդես են գալիս որպես եկեղեցու դեմ պայքարողներ, կաթողիկոսին բարեմասնություններ ցույց տվողներ, դրանով եք հայտնվել միջազգային մամուլում, Էջմիածնի վրա հարձակվողներ, եկեղեցուն պաշտպանող Սամվել Կարապետյանին բանտարկողներ ու այսպես շարունակ»,- դիմելով քպ-ականներին՝ ասաց Մամիջանյանը։