Կաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների
Հասարակություն

Արամ Ա-ն տերն ու ներկան է մեր ազգային արժանապատվության․ ձոն՝ նվիրված Հայրապետի օծման 30 ամյակին

Ձոնված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսի ընտրության ու օծման 30 ամյակին․

«ԵՐԵՍՆԱՄԵԱՅ «ՀՐԱՇԱՓԱՌ»Ը

– Աբրահամ Աբղ. Ճուլֆայեան

«Այսօր Քահանայապետ ճշմարիտ աստուածային օրինօքն պատուեալ՝ կանգնէ զքառանկիւն սեղան խաչին, արժանապէս պատարագեալ՝ բաշխէ զմարմին եւ զարիւն Տեառն. մաքրապէս մերձեցարո՛ւք, փրկեալք նո՛ր ժողովուրդք, եւ հայցեցէ՛ք ի Քրիստոսէ, զի շնորհեսցէ զսա մեզ ընդ երկայն աւուրս» (Մնկ. ԳՁ, Խաչվերացի Չորեքշաբթի աւուրն)։

(Այսօր ճշմարիտ քահանայապետը աստուածային օրէնքով պատուըւած՝ խաչին քառանկիւն սեղանը կը կանգնէ, արժանապէս պատարագելով՝ Տիրոջ մարմինն ու արիւնը կը բաշխէ, մաքրապէս մօտեցէք, փրկուած նոր ժողուրդներ, եւ Քրիստոսէ հայցեցէք, որպէսզի մեզի զայս շնորհէ մշտապէս)։

* * *

1 Յուլիս 1995. օր մը, որ ոսկեայ թանաքով պիտի գրուէր հայոց դարաւոր մագաղաթեայ գաւազանագիրքին մէջ, արժանապէս արձանագրելով՝ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ: Յուլիսի առաջին կիրակնամուտքը, հաւատարիմ ժողովուրդի մը ցնծագին շռինդերով եւ զանգերու ղօղանջիւններով առլի իրադարձութիւն մը կը դառնայ… Յեղակարծօրէն, այդ եռուզերին ընդմէջէն, ահա կը խոյանայ քահանայապետական պսպղուն խոյր մը. Լիբանանի Հայոց Առաջնորդ՝ Գերշ. Տ. Արամ Արք. Քեշիշեան, երկնայարկ ամպհովանիի մը տակէն՝ յամր, սակայն անյողդողդ քայլերով կը դիմէ դիպի լուսեղէն գմբէթարդը իր նոր պաշտօնին, որուն տակ հայկազուն հայրապետներ դարերով՝ մե՛րթ առոյգ եւ մե՛րթ պարտասուն հովուեր էին իրենց տարաբախտ ազգին հարազատ զաւակները… Եւ այդ հանդիսաւոր թափօրին գլուխը կանգնած՝ խռոխտաբար կ’առաջնորդէր կիլիկեան համակ անդաստան մը, որպէս թէ՝ Սսոյ, Հռոմկլայի Ակների, Դրազարկի, Սկեւռայի եւ Գռների ալեփառ վեղարաւորներուն ուրուները Անթիլիասի երիտասարդ միաբաններուն հետ այդ սրբազան արարողութեան կը մասնակցէին…

Ժողովուրդը կարի անհամբեր էր. երբ խայտաբղէտ նափորտներու շարքը կ’անցնէր, Սուրբ Գրիգորի Եկեղեցւոյն ծարաւուտ հոգիներն՝ այն հոգիներն որ շա՜տ են տեսեր եւ շա՜տ են քաշեր, պիտի արտորային նորընտիր Հայրապետին բարեմոյն դէմքէն՝ ամոքումի եւ խրախոյսի ցաթումը տեսնել՝ առ ի զովացումն իրենց աննենգ եւ երերուն սրտերուն… Եւ Հայրապետը՝ սուրբ եւ անբիծ, պարթեւ եւ հեղինակաւոր, իր ականակուռ խաչով լուսեղէն օրհնութիւններ կը սրսկէր չորս դին. իրապէս յոյսի եւ ուրախութեան ջրտուք մը…

Կաթողիկոսը մէ՛ն մի օհնութեամբ, մէ՛ն մի շարժումով իր ոսկեթել գինեգոյն բեհեզեայ ծիրանիին վրայ՝ յուշիկ մակընթացներ կը գոյացնէր, զայդ առաւել ծանրացնելով, զոր երիտասարդ հովուապետին կը յուշեր իր յանձն առած աներեւակայելի եւ միանգամայն քաղցր տաժանքը… Հուսկ, ահա «քառանկիւն սեղան»ին առջեւ մեծաձայն հնչմամբ կը հեղուի սուրբ մեռոնը օրհնեալ գագաթին անոր՝ որ մօրը որովայնէն իսկ ընտրուած էր նահատակ ազգ մը հովուելու… Այդ հմայիչ արարողութեան ընթացքին զեփիւռ մը փչեց զերդ յուշարար. խաղաղ եւ աստեղազարդ երկինքէն մեղմիկ յայտարարութիւն մը, հին օրհնութիւն մը կաթեցաւ. հայ երանաւէտ հայրապետներուն եթերային կաճառը ստուգապէս կը հաստատէր՝ «Հայ Եկեղեցւոյ պատմութեան մէջ նոր դարագլուխ մըն է բացուած»:

* * *

Երեսուն տարիներ առաջ սկսած Հայրապետական փառաշուք «Հրաշափառ»ը կը ցանկորդէ ցայսօր. այդ գնացքը մե՛րթ ծանր եւ մ՛երթ շարժուն, թէեւ ոչ երբեք հողմավար, կը քալէ ճշմարտութեան լուսէ շաւղէն՝ մի՛շտ իր առջեւ ունենալով այն պճլտուն նպատակակէտը, որուն նկրտեր էին մեր նախնիք եւ անոր հասնելու ջերմնոտ մարմաջը՝ փոխանցած մեզի: ԱՐԱՄ Ա. հանդիսապետը «Հրաշափառ»ին, Տիրոջ օծեալն ու պատուական ազգապետը, նաւապետ մըն է ձեռնտու եւ ճարտար, որուն՝ բազմախոց եւ հին տորմիղ մը վարել վիճակուած էր. մտացի նաւապետը, զայն տակաւ առ տակաւ նորոգեց, անոր վրայ նոր առագաստներ պարզեց եւ հանգստեան քարափէն զայն անտարակուսօրէն ուղղեց դէպի ծովերը ալեծուփ, դէպի անծանօթ ովկիաններու շա՜տ խորերը… Հայրապետ մը, որ իր համբաւաւոր վարչագէտ մ’ըլլալու կողքին, եղաւ նաեւ ճշմարտացի հովուապետ մը. հովուապետ մը, որ իբրեւ սովորական հովիւ շատ հեղ իննսուն եւ ինն թողլով փնտռեց մոլորեալ ոչխարը եւ անոր սպասումներն ու մտահոգութիւնները առաջնահերթութիւն համարեց. լուսարձակի տակ դրաւ զրկեալը, կարիքաւորը, հիւանդը, անտէր ծերունին ու յատուկ խնամքի տէրը: Գնաց աշխարհի չորս ծագերը՝ հո՛ն ուր հայ սիրտ մը կը բաբախէ, հետաքրքուեցաւ, միախմբեց, յորդորեց եւ ուղղութեան բերաւ. ան ճանչցաւ իր հօտը՝ սերտօրէն եւ իր հօտը սիրեց զինք, հետեւեցաւ իր հայրական ձայնին եւ իր ներկայութեամբ ապահով զգաց՝ տեւաբար:

Անցնող երեսուն տարիներուն ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ եղաւ ամբողջ ազգի մը խղճին ձայնը: Երբ շատ մը անուղղայ հայորդիներ ժպրհեցան անտեսել մեր ազգային սկզբունքները, համոզումները եւ արժէքները՝ անոնք իրենց առջեւ արծիւի մը խռոխտ կեցուածքով, իբրեւ զմրուխտեայ ապառաժ գտան Կիլիկիոյ Հայրապետը: Ամէն Ապրիլ քսանը չորսին, Անթիլիասի մայրավանքէն ներս հայ սրտեր մշտապէս թնդացին. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍի հայրենասիրական անստերիւր ճառերը հանդիսացան «անթրոց սրտերու հնոցի» եւ իր հայրապետական բամբ եւ քաղցրալուր ձայնը մեկնակէտ դարձաւ պահանջատիրական ցոյցերուն եւ ոգեկոչմանց: Մայրավանքի նահատակաց յուշարձանին մէջ հանգիստ գտած մեր մամիկներուն ու պապիկներուն ա՜յնքան խոնջած հոգեակները, ամէն անգամ որ ԱՐԱՄ ԿԱԹՈՂԻԿՈՍ իրենց կը դառնար եւ խուռներամ բազմութեան մատնացոյց կ’ընէր իրենց խնկաբոյր ոսկերոտիքը՝ կը խայտային անձկալիր եւ քնքշաբար կ’օրհնէին իրենց տառապած ցեղին այդ օրհնեալ զաւակը… ԱՐԱՄ Ա. տէրն ու ներկայն է մեր ազգային արժանապատուութեան…

* * *

Երեսուն տարիներ անցած են Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ կաթողիկոսական ձեռնադրութեան եւ օծման… ԱՐԱՄ Ա.ի երեսնամեայ երախտիքը եւ բոլորանուէր ծառայութիւնը մեր Եկեղեցւոյն, ազգին, հայրենիքին եւ համայն մարդկութեան անգնահատելի են եւ անպարագրելի: Երեսուն տարիներ առաջ սկիզբ առած «Հրաշափառ»ը տակաւի՛ն կ’ընթանայ, սակայն նոր թափով, երիտասարդ եւ եռանդուն հագագներու ներդաշն երգեցողութեամբ… Եւ այս ընթացքին, Վեհափառին սերմանած ազնիւ սերմերը վայելչապէս կը ծաղկին Սսոյ դարաւոր գաւազանին վրայ՝ հանգոյն Ահարոնի գաւազանին… Այդ գաւազանը ծաղկեալ պիտի մնայ եւ առ աւելի պիտի՛ ծաղկի… Ցորքան ժամանակս մեր հայ տաճարները լուսաւոր են եւ անոր պատերը ալեխռով շարականներ կ’ընդունին՝ դե՛ռ կը ծաղկի… Ցորքան ժամանակս կիլիկեան ուխտեալ միաբանութիւնը կ’աճի թէ՛ որակով եւ թէ՛ քանակով՝ դե՛ռ կը ծաղկի… Ցորքան ժամանակս Պիքֆայայի Դպրեվանքը մեր ընդարձակ անդաստաններուն թարմ-թարմ ծառաներ կը մատակարարէ՝ դե՛ռ կը ծաղկի… Ցորքան ժամանակս մեր թեմերը՝ իրենց հոգեւորականութեամբ, ազգային իշխանութիւններով եւ հաւատաւոր ժողովուրդով հաւատարիմ են իրենց տոհմիկ եկեղեցւոյ՝ դե՛ռ կը ծաղկի… Այդ գաւազանը մի՛շտ ծաղկեալ է, ցորքան ժամանակս զայն ԱՐԱՄ ԿԱԹՈՂԻԿՈՍը հրաշափառապէս կը բռնէ…

«Շնորհազարդ պայծառացո՛ զգաւազան իշխանութեան մերոյ հայրապետին. զի օրհնեսցուք զՔեզ, Տէր, այժմ եւ յաւիտեան» (Տէր. ԴՁ., Կանոն Յովակիմայ եւ Աննայի Ծնողաց Սրբուհւոյ Աստուածածնին)

(Շնորհազարդ պայծառացուր մեր հայրապետին իշխանութեան գաւազանը, որպէսզի օրհնենք քեզ Տէր, այժմ եւ յաւիտեան)»։