Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովի զարմիկներն են
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հայտնել է, որ Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են։
Նա նաև հայտնել է, որ Սաֆարով եղբայրները 2020թ. փորձել են իր դեմ մահափորձ կազմակերպել: Պատվերը նրանք ստացել են Եկատերինբուրգի քրեական հեղինակություններից մեկի կողմից, որին էլ այդպիսի հրահանգ է տվել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը։