Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

ԱՄՆ-ի հայտնի համալսարաններից մեկի գիտնականը Նիկոլին շշմելու մի բան ասեց. Նիկոլն էս հարցից անակնկալի եկավ և բան չպատասխանեց. Մարինե Պետրոսյան

Մարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցած շաբաթ ֆեյսբուքն ինձ լուր տվեց, թե Ամերիկյան համալսարանում միջազգային գիտաժողով կա՝ «Ազգային ինքնությունը ճգնաժամի ժամանակներում»։ Աշնանը համանման մի հավաքի արդեն մասնակցել էի, գիտեի, որ հետաքրքիր ա լինելու։ AUA-ի գիտաժողովներին, թե որպես զեկուցող և թե որպես ունկնդիր, մի կողմից գալիս են հայեր՝ աշխարհի չորս կողմերից, մյուս կողմից էլ՝ ոչ հայեր, դարձյալ աշխարհի չորս կողմերից։ Եվ առաջանում ա ժամանակային ու տարածական շատ հետաքրքիր մի իրավիճակ։

Կիրակի երբ գնացի և գիտաժողովի մանրամասն ծրագիրը վերցրի, տեսա, որ հաջորդ օրը նաև Նիկոլ Փաշինյանն ա գալու՝ խոսելու համար «Իրական Հայաստանից»։ Մնա՞լ դահլիճում, երբ Փաշինյանը գա, թե՞ դուրս գալ։ Որոշեցի՝ մնալ։ Որովհետև ինձ համար շատ հետաքրքիր էր՝ ոնց ա դահլիճը արձագանքելու Նիկոլի ասածներին, ինչ հարցեր են տալու։

Տեսագրությունները, եթե անգամ լրիվ լինեն, ամբողջ իրականությունը երբեք չեն փոխանցում։

Որոշեցի և մնացի։ Եվ հաջորդ օրը համոզվեցի, որ ճիշտ եմ արել։ Դահլիճի արձագանքը լավն էր։ Հետաքրքիր հարցեր եղան։ Իսկ հարցերից մեկը լրիվ շշմելու էր՝ ԱՄՆ-ի հայտնի համալսարաններից մեկի մի գիտնական, որը նախորդ օրը ելույթ էր ունեցել գիտաժողովում ցեղասպանության թեմայով, Նիկոլին շշմելու մի բան ասեց։

Ասեց՝ քարտեզը, որը դուք թափահարում և փառաբանում եք, էս տեսքն ա ստացել անցած դարի հայոց ցեղասպանության և ռուս բոլշևիկների էքսպանսիայի արդյունքում, այսինքն՝ էդ քարտեզը թափահարելով և փառաբանելով դուք ցեղասպանությունն ու բոլշևիկյան էքսպանսիան եք փառաբանում։

 

Նիկոլն էս հարցից անակնկալի եկավ և բան չպատասխանեց։

Գիտաժողովն ավարտվեց, Ամերիկյան համալսարանի վերևի այգով, որն իմ մեջ միշտ մանկության-պատանեկության, նաև մեծ պապիս հետ կապված թանկ հիշողություններ ա արթնացնում, վերադարձա տուն։ Հաջորդ առավոտ կարևոր հարցով բժշկի պետք ա գնայի, գնացի, լարվածությունից ամբողջ մարմինս ձգվեց և տուն դառնալիս զգացի, որ՝ ջերմությունս բարձրացել ա։ Հասա տուն, ուզեցի մի քիչ քնեմ հանգստանամ, բայց քնելուց առաջ ասեցի՝ մի հատ ֆեյսբուքը բացեմ, տեսնեմ՝ ինչ կա չկա։ Բացեցի ու․․․ նամակների հեղեղ։

Ոնց հասկացա, համացանցում մի երկմասանի նկար ա շրջում․ նկարի վերևի մասում Նիկոլը մատներից երկուսը ծալած ինչ-որ բան ա ասում, իսկ ներքևի մասում դահլիճում նստած ունկնդիրներս ենք, ես՝ կենտրոնում։

Ընկերներս հարցնում են՝ Մարինե, էս ի՞նչ ա։ Արդեն պատմեցի, թե էդ ինչ ա։ Իսկ վերջում կարևոր մի բան եմ ուզում ասել։

Ամերիկյան համալսարանի դահլիճում, այո, նաև Նիկոլ Փաշինյան պաշտպանողներ կային։ Նրանց մի մասին անձամբ ճանաչում եմ։ Ու երբ առիթը ներկայանում ա, ես նման մարդկանց մեծ մասամբ չեմ բոյկոտում՝ հետները զրուցում եմ։ Որովհետև ես վստահ եմ՝ երբեք ոչ մի մարդ վերջնական կորած չի։

Ես ուզում եմ շուտ տեսնել էն օրը, երբ Նիկոլ Փաշինյան անունով արարածը այլևս չի լինի Հայաստանի ղեկավար։ Շատ շատ կարևոր ա, որ շուտ գա էդ օրը։ Ամեն օրվա ուշացում՝ մեզ նոր կորուստներ ա բերում։ Ուրեմն ոչ մի մարդու մենք չպետք ա համարենք վերջնականորեն կորած։

Դարձի եկեք, և գուցե մի օր ներվի ձեզ»։