Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորեց Ռուսաստանի քաղաքացիներին
Ադրբեջանում ձերբակալվել են ՌԴ քաղաքացիներ, որոնք կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցման մեջ։ Ձերբակալվածները երկու կազմակերպված հանցավոր խմբերի անդամներ են, ինչպես նաև կասկածվում են արգելված նյութերի առցանց ապօրինի շրջանառության և քիբերհանցագործությունների մեջ:
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքվում գտնվող ռուսական «Sputnik Ադրբեջան» լրատվամիջոցի գրասենյակում ձերբակալվել է յոթ մարդ, որոնք բոլորը ներգրավված են «խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և փողերի լվացման» գործի մեջ: Նրանցից երկուսը ձերբակալվել են, իսկ հինգը՝ «քրեական պատասխանատվության ենթարկվել»: