Կադրային փոփոխությունները կարող են հասնել վարչապետին. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ընտրական օրենսգիրքը խորհրդարանում բարեհաջող հորով-մորով անելուց հետո, ընտրությունների նախաշեմին իշխանությունը փորձելու է «դիվիդիներ» շահել ժողովրդի մոտ` կատարելով կադրային-քաղաքական այնպիսի շարժեր, որոնք «կբխեն» բուն ժողովրդի և հանրության սրտից, ինչին արդեն իսկ ձեռնամուխ է եղել ոստիկանությունը` համակարգը մաքրելով:
Կադրային փոփոխություններից զերծ չեն մնալու նաև մնացյալ ոլորտներն ու կառույցները:
Ասում են նաև, թե արմատական այդ շարժերի ընթացքում չի բացառվում նաև կառավարության ղեկավարի փոփոխությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում