Կաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»
Հասարակություն

ՄԻՊ-ը վերահաստատում է, որ մտքի, խղճի ու կրոնի ազատությանն առնչվող հարցերը պետք է կարգավորվեն՝ հիմնվելով պետություն-կրոնական կազմակերպություն փոխգործակցության սկզբունքի վրա. հայտարարություն

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել կրոնական ազատությունների երաշխավորման բնագավառում առկա մտահոգությունների առնչությամբ

Նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն ու այդ համատեքստում կրոնական ազատություններին առնչվող երաշխիքների անշեղ պահպանման կարևորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից բոլոր գործընթացների շրջանակներում հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին և յուրաքանչյուր իրավիճակում խստորեն պահպանել դրանք։

Ավելին, քանի որ այժմ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին, բոլոր իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ գործընթացներն անհրաժեշտ է իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նույնիսկ նվազագույն հանրային տպավորություն չձևավորվի առ այն, որ չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները կամ քրեաիրավական գործընթացները իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։ Հանրային հաղորդակցությունը նշված հարցերով անհրաժեշտ է իրականացնել՝ անհրաժեշտ զգայունություն պահպանելով։    

Ավելին, բոլոր հանրային քննարկումներն անհրաժեշտ է իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի հստակ մատնանշմամբ։

Միջազգային իրավական մոտեցումների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի ամփոփմամբ՝ հարկ է ընդգծել հետևյալ առանցքային հիմնադրույթները՝

  • կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակության բազմակարծության անքակտելի մասն է։ Թեև կարող է հարկ լինել, որ պետությունը ժողովրդավարական հասարակության մեջ գոյակցող տարբեր կրոնների և կրոնական խմբերի շահերը մեկտեղելու քայլեր ձեռնարկի, սակայն կանոնակարգման իր իրավասությունները կիրառելիս և զանազան կրոնների, աղանդների ու համոզմունքների հետ իր հարաբերություններում պետությունը պարտավոր է մնալ չեզոք և անկողմնակալ։
     
  • Հավատացյալների՝ կրոնի ազատության իրավունքը, որը նախատեսում է նաև այլ անձանց հետ համատեղ սեփական դավանանքն արտահայտելու իրավունքը, ենթադրում է, որ հավատացյալներին թույլ է տրվում միավորվել՝ ազատ, առանց պետության կամայական միջամտության: Իրոք, կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության անքակտելի մասն է և հետևաբար մտքի, խղճի ու կրոնի ազատության երաշխավորման պաշտպանության առանցքը:
     
  • Պետությունը պարտավոր է հարգել կրոնական կամ համոզմունք դավանող համայնքների ինքնավարությունը՝ վերջիններիս իրավաբանական անձի կարգավիճակին հասանելիության ապահովման իր պարտականությունն իրականացնելու ընթացքում։
  • Պետությունը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով, որ ազգային օրենսդրությունը հնարավորություն տա կրոնական կամ համոզմունք դավանող համայնքին ինքնուրույն որոշել՝ իր առաջնորդության կազմը, ներքին կանոնները, իր հավատամքի բովանդակային էությունը, համայնքի կառուցվածքը և հոգևորականների նշանակման մեթոդները, ինչպես նաև իր անվանումն ու այլ խորհրդանիշները։
     
  • Մասնավորապես, պետությունը պետք է զերծ մնա կրոնական կազմակերպության կանոնադրության և էության բովանդակային (սուբստանտիվ), այլ ոչ թե ձևական վերլուծությունից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրոնական կամ համոզմունք դավանող համայնքները գործնականում կարող են ունենալ կազմակերպչական ամենատարբեր ձևաչափեր, այս ոլորտում ազգային օրենսդրության շրջանակներում անհրաժեշտ է ապահովել բարձր մակարդակի ճկունություն։
     
  • Իրավունքներն ապահովելու հիմնարար պարտավորությունը, սակայն, չի սահմանափակվում այն պահանջով, որ պետությունները զերծ մնան պաշտպանվող իրավունքներին միջամտելուց. այն կարող է նաև պետությունների վրա ակտիվ քայլեր ձեռնարկելու պարտավորություն դնել։ Օրինակ՝ հնարավոր է, որ իշխանությունների կողմից «չեզոք միջնորդության» անհրաժեշտություն առաջանա՝ օգնելու խմբավորումներին լուծել կրոնական համայնքների ներքին վեճերը։
  • Պետության միջամտության համաչափությունը դիտարկելիս առանցքային է հարցի դիտարկումը, թե նման միջամտությունն անցել է արդյոք «չեզոք միջնորդության» սահմանը, որով պարփակվում է ակնկալիքն առ այն, որ համայնքին թույլ կտրվի գործել առանց խաթարումների և պետության կամայական միջնորդության:

Հետևաբար, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նշված ոլորտում պետության միջամտությունը թեև հնարավոր է, սակայն այն պետք է լինի համաչափ, չեզոք և որևէ իրավիճակում չի կարող լինել կամայական, որպիսի պարագայում միայն կարող է երաշխավորված համարվել կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։

Ուստի, Պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից ու պաշտոնատար անձանցից բոլոր քրեաիրավական գործընթացները իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի ոչ միայն երաշխավորված լինեն անձանց կրոնական ազատություններն ու այդ առնչությամբ գործող սահմանափակումները, այլ նաև հանրային տպավորություն չձևավորվի առ այն, որ չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները, Եկեղեցու ինքնավարությունը կամ քրեաիրավական գործընթացները իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։ Պաշտպանը պահանջում է նաև բոլոր հանրային քննարկումներն իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի պահպանմամբ։ Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև իրավասու մարմինների կողմից պատշաճ պարզաբանումների ներկայացումը առ այն, թե որքանով են պահպանվում ՄԻՊ այս դիրքորոշման շրջանակներում ներկայացված չափանիշները։

Մարդու իրավունքների և կրոնական ազատությունների երաշխավորման տեսանկյունից առանցքային նշանակություն ունի նաև կրոնական կազմակերպությունների կողմից իրավունքներին, առաջին հերթին՝ իրավահավասարության ու հակախտրականության ոլորտին առնչվող չափանիշների անշեղ պահպանումը։ Միջազգային փորձը վկայում է, որ մի շարք պետություններում եկեղեցին առանցքային դերակատար է դարձել հանրային կյանքում մարդու իրավունքների արժեքների և չափանիշների նկատմամբ հարգանք արմատավորելու, այդ սկզբունքներին հակասող վարքագիծը բացառելու հարցում։ Ավելին, կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր է բացառապես կրոնական կազմակերպությունների կողմից միմյանց նկատմամբ հարգանքի, միմյանց կրոնական ազատությունները հարգելու համատեքստում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները, սակայն, վկայում են, որ Պաշտպանի կողմից անընդհատ դատապարտվող՝ արգելված խոսքի տեսակները (այդ թվում՝ կրոնական ազատություններին վերաբերող) օգտագործվում են ինչպես պաշտոնատար անձանց, հանրային գործիչների, իրավական ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, այնպես էլ Եկեղեցու ներկայացուցիչների կողմից։ Այս հանգամանքը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս և թյուր ու ձևախեղված հանրային ընկալումներ է ձևավորում իրավահավասարության ոլորտի տեսանկյունից՝ ամրապնդելով առանց այն էլ հարցի առնչությամբ առկա ձևախեղված հանրային պատկերացումները։

Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում նաև Հայաստանում կոնկրետ հանրային դերակատարների խտրական խոսքի դրսևորումները անձանց կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության հիմքով (այդ թվում՝ աթեիստների կամ մեծամասնության կրոնական համոզմունքներից տարբերվող համոզմունքներ ունեցող անձանց նկատմամբ տարածվող խտրական, ատելության խոսույթը)։

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Հայաստանում մարդու իրավունքների խթանման գործառույթ իրականացնող պաշտոնատար անձ, պահանջում է բոլոր պաշտոնատար անձանցից, հանրային գործիչներից, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացառել այնպիսի խոսույթի օգտագործումն ու այնպիսի գործունեությունը, որը պարունակում է իրավունքի ժամանակակից չափանիշներին հակասող դրսևորումներ, այդ թվում՝ արտահայտվող ատելության խոսքի տեսքով։ 

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է դիրքորոշումն առ այն, որ մտքի, խղճի ու կրոնի ազատությանն առնչվող հարցերը պետք է կարգավորվեն՝ հիմնվելով պետություն-կրոնական կազմակերպություն փոխգործակցության սկզբունքի վրա և հաշվի առնելով յուրաքանչյուրի դերակատարության թույլատրելի սահմանները։

Գործընթացներին առնչվող բոլոր հանգամանքների հընթացս վերլուծության արդյունքում ձևավորված վերջնական դիրքորոշման առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա հրապարակային։