Կաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»
Հասարակություն

Միքայել Սրբազանի օրագիրը վերցվել է հունիսի 27-ին, ուստի այդ օրագրի որևէ տվյալ չէր կարող հիմք լինել նախորդ օրը քրեական հետապնդում հարուցելու համար. հայտարարություն

ՄԱՆԻՊՈՒԼԱՑԻԱ 3.

Միքայել Սրբազանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումն արհեստականորեն փորձում են մեկնաբանել Բագրատ Սրբազանի հետ կապված քրեական վարույթի «լույսի ներքո»։

Մասնավորապես, դատախազությունն իր հայտարարության մեջ նշել է, որ Միքայել Սրբազանի հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում։
Իսկ քննչական կոմիտեի նախագահը Հ1-ի եթերում հայտարարել է հետևյալը․

«Միքայել Աջապահյանը վերջին հայտարարությունը կատարել է 2025 թվականի հունիսի 21-ին, հիմա մենք վերադառնանք Բագրատ Գալստանյանի վերաբերյալ քրեական վարույթին: Էս վարույթի ընթացքում, երբ, որ մենք վարույթի ընթացքում, վարույթը ամբողջությամբ գտնվել է քննչական կոմիտեի տիրույթում, նախաքննությունը մենք ենք իրականացրել, մենք տեսնում ենք, որ օրինակ, այ էն քրեական վարույթով հավաքագրման պրոցես ա ընթանում, պլանավորվում ա կատարվել ահաբեկչական գործողություններ, պլանավորում էր կատարվել իշխանության յուրացում, նման գործողություններ: (…): Եվ էս իրադրության մեջ մենք ունենում ենք տվյալ, երբ որ Միքայել Աջապահյանը դարձյալ վերահաստատում ա իր նախկինում կատարված հայտարարությունը և նորից դարձյալ պնդում ա կատարում, որը որ բնորոշ է հենց էս հանցակազմին: Բնակաբար մենք ինչ պտի անեինք, մենք որպես պետական մարմին պետք է սա որպես առիթ դիտարկեինք, նախաձեռնեինք քրեական վարույթ»:
Նույն հարցազրույցում քննչական կոմիտեի նախագահը նաև հետևյալն է նշել․

«Ավելին, քրեական վարույթի նախաքննության ընթացքում, երբ, որ մենք գիտեք, որ կատարել ենք անհետաձգելի քննչական գործողություններ, մեր ձեռքի տակ հայտվել են նաև որոշ փաստական տվյալներ, այդ թվում՝ նաև Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը, կարծում եմ կհասկանան ընչի մասին է խոսքը, որտեղ ինքը յուրաքանչյուր օր արտացոլել է իր օրվա կատարած գործողությունները: Սկսած 2022 թվականներից, էս տվյալով և վերջացրած այս վերջին ժամանակահատվածում: Այ ընդեղ ուղիղ կապը Վազգեն Գալստանյանի հետ, թե ով պետք է գլխավորի շարժումը սկզբնական, թե ով առաջարկեց, որպեսզի շարժումը գլխավորի, թե դրանից հետո, երբ որ շարժումը ձախողվեց՝ ինչ հանդիպումներ տեղի ունեցան: Ինչի պլանավորվեց սենց խոսակցություն, կոչով հանդես գալ: Այսինքն սրանց նպատակը, դրա համար ես ի սկզբանե ես շեշտեցի, որ էս գործընթացը պետք է դիտենք մեկ ամբողջական շղթայի համատեքստում: Եվ բնականաբար, մեր էդ ձեռք բերած փաստական տվյալները հիմք հանդիսացան, որպեսզի քննիչը միջնորդություն ներկայացնի հսկող դատախազին, և բնականաբար միջնորդությունը բավարարվեց և Միքայել Աջապահյանի նկատմամբ նույնպես քրեական հետապնդում հարուցվեց»:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Այս առումով ստիպված ենք դատախազությանն ու քննչական մարմնին հիշեցնել, որ քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին, իսկ Միքայել Սրբազանի կողմից նախկինում արված հայտարարության վերահաստատումը տեղի է ունեցել դրանից 4 օր անց՝ հունիսի 21-ին, ուստի անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող էին դատախազությունն ու քննչական մարմինը դեռևս հունիսի 17-ին տեսնել այն «նոր տվյալը», որը պետք է տեղի ունենար ապագայում՝ հունիսի 21-ին, որպեսզի դրա հիման վրա քրեական վարույթն նախաձեռնեին։

Ւնչ վերաբերում է քննչական կոմիտեի նախագահի այն դիրքորոշմանը, որ խուզարկության արդյունքում վերցրել են Միքայել Սրբազանի վարած օրագիրը և կապ են տեսել Բագրատ Սրբազանի հետ, ուստի այդ փաստական տվյալները հիմք են հանդիսացել, որ քննիչը միջնորդություն ներկայացնի դատախազին և Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի, ապա այս միտքը նույնպես քննադատության չի դիմանում, քանի որ՝ Միքայել Սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը կայացվել է 2025 թվականի հունիսի 26-ին, իսկ խուզարկությունը կատարվել է և օրագիրը վերցվել է հունիսի 27-ին, ուստի այդ օրագրում առկա որևէ փաստական տվյալ չէր կարող հիմք հանդիսանալ նախորդ օրը քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու համար։

Ինչպես տեսնում ենք, վերը ներկայացված իրադարձությունների ընթացքն ու կապերը հակասում են տարածության և ժամանակի մեջ գտնվելու ֆիզիկայի օրենքներին, և եթե փաստաբանական թիմը սխալ է պատկերացնում, որ հունիսի 21-ը հունիսի 17-ից հետո է եկել, իսկ հունիսի 27-ը՝ հունիսի 26-ից հետո, ապա իրավապահ մարմիններին խնդրում ենք պաշտոնապես արձագանքել դրան։