Հռոմի պապը կայցելի Թուրքիա, ըստ նրա՝ «այն կարևոր կամուրջ է խաղաղության համար»
Հռոմի Պապ Լևոն XIV-ի Թուրքիա այցը պլանավորվում է 2025 թվականի նոյեմբերի վերջ, հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրներին:
Հիշեցնենք՝ Թուրքիա այցելելուծրագրերի մասին խոսվել է Վատիկանում Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի և քահանայապետի հանդիպման ժամանակ։ Լեւ XIV-ը առաջին տիկնոջը ասել է, որ կցանկանար իր առաջին արտասահմանյան այցերից մեկը որպես Հռոմի Պապ կատարել Թուրքիա:
Գործակալությունը նաև հայտնումէ, որ Հռոմի Պապը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Նիկիայի ժողովի 1700-ամյակը: Նա նշել է, թե «Թուրքիան կարեւոր երկիր է քրիստոնյաների համար, այն հանդես է գալիս որպես կարեւոր կամուրջ խաղաղության կառուցման համար»: