Տիգրանը վիրավորական խոսք ասաց. Աղազարյանը՝ շիշ նետելու մասին
«Իհարկե, չէի սպասում նման արձագանքը։ Տիգրանը վիրավորական խոսք ասաց»; ԱԺ դահլիճում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու շիշը նետեց նախկին գործընկերների ուղղությամբ։
Աղազարյանը համաձայնեց, որ հիմա կարող են իրեն անվանել «շիշ նետող»։
Հիշեցնենք, որ Աղազարյանի ելույթից հունից դուրս եկավ ՔՊ-ական Արման Եղոյանը, նա տեղից սկսեց անընդհատ «ամոթ, ամոթ» գոռալ, ինչի հետևանքով իիրավիճակը լարվեց, Աղազարյանն էլ շիշ է նետել այն բանից հետո, երբ ՔՊ-ական Տիգրան Պարսիլյանն նրան «սիկտիր» է ասել։