Ուկրաինան պնդում է, որ սպանել է ՌԴ ՌԾ ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալի
Համացանցում տեղեկություններ են տարածվում Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Միխայիլ Գուդկովի վերացման մասին՝ Կուրսկի մարզի Կորենևո գյուղի մոտ գտնվող հրամանատարական կետի վրա ուկրաինական հարվածի արդյունքում։
Գուդկովը նախկինում եղել է 155-րդ ծովային հետևակի բրիգադի հրամանատարը, որը հայտնի է պատերազմական հանցագործություններով, պնդում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Այս գարնանը նա նշանակվել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ և վերահսկել է ծովային հետևակի կորպուսի բարեփոխումները։