Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանն ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը:
Խորհրդարանը քննարկում է «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը:
Սեյրան Օհանյանը վերականգնողական կենտրոնում բուժում է ստանում, նա չի մասնակցում իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկմանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, հայտարարեց, որ մինչ այս պահը ինքը որևէ փաստաթուղթ չի ստացել Սեյրան Օհանյանի առողջական վիճակի հետ կապված և հիմք չունի նրա բացակայությունը հարգելի համարելու:
Սիմոնյանն ասաց, թե Սեյրան Օհանյանը միայն հուլիսի 1-ի արտահերթ նիստին չմասնակցելու մասին է տեղեկացրել։
ԱԺ նիստերի դահլիճը լքել են նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։