Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ի գիշերը և կեսօրից հետո, 7-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 5-ին նույնքան կնվազի։
Երևան քաղաքում`
Հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։