Կաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»
Հասարակություն

Հոգևոր կյանքի յոթ աստիճաններն ըստ Օգոստինոս Երանելու

Քրիստոնեական ժառագնության մատյանները թերթելիս նկատում ենք, որ հոգևոր հայրերը հոգևոր կյանքի վերաբերյալ բավականաչափ աշխատություններ են փոխանցել, որոնք յուրաքանչյուր անհատի կարող են ծառայել Աստծուն մոտենալու համար` իբրև երկնային լույսով լեցուն ուղեցույցներ դեպի Երկնքի Արքայություն, որովհետև խավարով պատված աշխարհում այդ հոգևոր հայրերը նման են երկնքից կախված հրափայլ կանթեղների` բոցավառված Սբ. Հոգու հավիտենականության լույսով:

Հոգևոր կյանքի լուսաբանմանը անդրադարձել է նաև Օգոստինոս Երանելին: Նրա հայտնի աշխատություններից հիշատակելի են «Խոստովանություններ», «Աստծո քաղաքի մասին» և այլ գործեր: Հետաքրքրական է նաև նրա լուսաբանումը հավատքի տարբեր մակարդակների մասին: Նա գրում է, որ գիտելիքը երեք տեսակի է լինում, մարդու երեք զույգ աչքերին համապատասխան:

Մարդու առաջին զույգ աչքերը զգայական աչքերն են, որոնք ուղղված են զգայական աշխարհին, երկրորդ տեսակի աչքերն ուղղված են մարդու ներաշխարհին, երրորդ տեսակի` հոգևոր աչքերը, ընկալում են Աստծուն և աստվածայինը, հոգևոր աշխարհը:

Այդ կյանքով ապրող մարդը, եթե անգամ ապրի բարեկարգ երկրում, օրենքների և իշխանավորների հոգածության ներքո և իրեն երջանիկ զգա, միևնույն է, երջանիկ չի կարող լինել: Որոշ մարդիկ այդպես են անցկացնում իրենց ողջ գիտակցական կյանքը: Սակայն ոմանք, ապրելով այդ վիճակում, հանկարծ ներքուստ վերածնվում, ամրապնդվում են հոգով, աճում են իմաստությամբ և փարվում երկնային օրենքներին:

Նրանք ի վերջո դառնում են նոր մարդ, հոգևոր մարդ: Հին մարդու մահը և նոր մարդու վերածնունդը տեղի է ունենում աստիճանաբար, երբ մարդն անցնում է որոշ հոգևոր աստիճաններով: Այդ աստիճանները համապատասխանում են ոչ թե մարդու կյանքի տարիների թվին, այլ ներքին հաջողություններին: Օգոստինոս Երանելին առանձնացնում է հոգևոր կյանքի յոթ աստիճաններ:

Առաջին աստիճանում մարդն ապրում է դեռևս երկրային կյանքով, բայց աստիճանաբար, բարեպաշտ մարդկանց հետ շփվելով և նրանց օրինակին հետևելով, հակվում է դեպի հոգևոր կյանք:

Երկրորդ աստիճանը երկրային կյանքն աստիճանաբար անտեսելու և դեպի Աստված ու աստվածայինին ձգտելու աստիճանն է: Մարդն այլևս հաշվի չի առնում մարդկային հեղինակությունը, բանականության գործունեության մեջ սկսում է հենվել բարձրագույն և անփոփոխ օրենքների վրա:

Երրորդ աստիճանն առավել հաստատուն հոգևոր վիճակ է, երբ մարդ բանականության ուժով վեր է կանգնում մարդկային ցանկություններից, ներքուստ ուրախանում է հոգևոր կյանքի քաղցրությամբ: Մարդը, հիշելով անցյալի երկրային կյանքը, ամոթի զգացում է ապրում, սկսում է ապրել առաքինի կյանքով, բայց ոչ թե հարկադրաբար, այլ ինքը չի ցանկանում մեղք գործել, թեկուզ բոլորն էլ ներեն մեղսագործությունը:

Չորրորդ աստիճանում մարդը շարունակում է առաքինի կյանքը, բայց ավելի հաստատուն կերպով և հետևողականորեն: Նա դառնում է կատարյալ այր, որը համբերությամբ պատրաստ է կրելու այս աշխարհի դժվարությունները, հաղթահարելու բոլոր աշխարհիկ փոթորիկները:

Հինգերորդ աստիճանը խաղաղ և բոլոր առումներով հանդարտ վիճակ է, երբ մարդ ապրում է արդեն բարձրագույն և անճառելի իմաստության լույսի, հոգևոր առատության և հարստության մեջ:

Վեցերորդ աստիճանը հավերժական կյանքի համար բազմակողմանի փոփոխության վիճակն է, երբ մարդը լիովին անտեսում և մոռանում է աշխարհիկ, երկրային կյանքը, անցնում է կատարյալ կյանքի, հոգում վերականգնում է Աստծո պատկերն ու նմանությունը:

Յոթերորդ աստիճանը հավերժական հանգստի և երանության վիճակն է: Ինչպես հին մարդու վախճանը մահն է, այդպես էլ նոր մարդու ծնունդը հավերժական կյանքն է: Մեղքի մարդը մեռնում է, արդարության մարդը` հարություն առնում:

Հատկանշական է, որ հին և նոր մարդու մասին տեսությանը հանդիպում ենք Աստվածաշնչում, հատկապես Պողոս առաքյալի նամակներում: Նոր մարդու ներքո ընկալվում է կեցության, առօրյայի ապրելակերպի նորովի ուղին Քրիստոսով: Նոր մարդը կոչվում է նոր, քանի որ իր ամբողջ էությամբ հակադրվում է մեղքին ու դրա գործառույթներին, և Աստծո շնորհը սկսում է գործել մարդու բնության մեջ ու անբաժան է դառնում նրանից: Այդպիսի աստիճանի բարձրանալու համար մարդն անկարող է միայնակ իր ուժերով հասնել: Այն իրականություն է դառնում Աստծո միջոցով:

Հովհաննես առաքյալն այդ մասին այսպես է գրում. «Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատան։ Նրանք ո՛չ արյունից, ո՛չ մարմնի կամքից և ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին» (Հովհ. 1.12-13):  Նոր մարդու սրտում կարող ենք տեսնել Աստծո արքայությունը, ինչպես Պողոս առաքյալն է նկարագրում այդօրինակ մարդու հոգևոր վիճակը. «որովհետեւ Աստծու արքայությունը ուտելիք և ըմպելիք չէ, այլ՝ արդարություն և խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով» (Հռոմ. 14.17):

Ուշագրավ  է նաև որոշ աստվածաբանների կողմից հոգևոր կյանքի երեք փուլերի բաժանումը.

Առաջինը` հոգևոր կյանքի նախապատրաստական փուլ, որն ընդգրկում է դարձը և ապաշխարությունը, աշխարհից հրաժարվելը, հոգևոր աշակերտությունը, Աստծուն ապավինելը և այլն:

Երկրորդը` բարոյագործնական կյանքի և մաքրագործության փուլ, որն ընդգրկում է մարմինը, միտքը, կամքը և զգացմունքները մեղքերից ազատագրելը և առաքինությունների, մասնավորապես՝ աստվածային առաքինությունների ձեռք բերելը:

Երրորդը` հայեցողական կյանքի և աստվածացման փուլը, որը կյանքն է Աստծով և Աստծու մեջ:

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը