Արմավիրի մարզում՝ շենքում, հրդեհ է բռնկվել, մարդկանց տարհանել են
Հուլիսի 4-ին, ժամը 16:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Անվտանգության նկատառումներից ելնելով հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:46-ին, մարվել՝ 17:13-ին: Այրվել է բնակարանի խոհանոցը (մոտ 20 քմ)՝ գույքով:
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակարաններ։