Անգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՆարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսըՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը քննարկել են համագործակցության ընդլայնումըՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՎերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
Նախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը
16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնաuպшն է եղել․ հարևանները շոկի մեջ են (տեսանյութ)Գոռ Վլադիմիրի Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ. Դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է«Նուբարաշենում» դատապարտյալն ինքնավնասումներ է արել. փաստաբանն ահազանգում է«Քրեստոմատիական քաղաքական հետապնդում». Արման Աբովյանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասինBMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառՆեթանյահուն մեկնում է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Թրամփին2020 թվականին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է21-ամյա եզրային կիսապաշտպան Էդգար Գրիգորյանը երկարաձգել է պայմանագիրը «Սյունիք ՖԱ»-ի հետՍոֆիա Հովսեփյանն էլ իր հերթին է դատի տվել Նիկոլ ՓաշինյանինՊաշտոնանկություններ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում. ArmLur.amԿրակոցներ Պրահայում. կա զոհ և վիրավորՆիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան ՔոչարյանԱտեստավորում անցած ոստիկանության ծառայողները հավելավճարներ կստանանԳրոսմայստեր Լևոն Արոնյանը մասնակցում է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարին
Փլուզում «Արգել» ՀԷԿ-ում. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի

Փաշինյանը, ով հիմա ապավինում է Էրդողանի աջակցությանը, Հայաստանը դուրս կդնի ՀԱՊԿ-ից, կպահանջի ռուսական ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի դուրսբերումը Հայաստանից․ քաղաքագետ

Ըստ որոշ միջազգային փորձագիտական աղբյուրների, վերջին ամիսներին շրջանառվում է ԱՄՆ-ի կողմից առաջարկված մի մոդել, որը կոչված է լուծելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև կապի հաստատման հարցը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Վաշինգտոնը հանդես է եկել այն առաջարկով, ըստ որի՝ կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև կարող է իրականացվել Հայաստանի տարածքով, սակայն՝ առանց էքստերիտորիալ իրավասության։

Այդ ճանապարհի տեխնիկական վերահսկողությունը պետք է վստահվի ոչ թե որևէ պետության, այլ չեզոք, մասնավոր կամ միջազգային հեղինակություն ունեցող լոգիստիկ ընկերության, օրինակ՝ ամերիկյան կառույցի։

ԱՄՆ-ի առաջարկը պարզապես տրանսպորտային հարցի լուծում չէ. այն միտված է վերակառուցել տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը։ Դրա միջոցով Վաշինգտոնը փորձում է սահմանափակել Ռուսաստանի և Իրանի հնարավոր ազդեցությունը:

Թեև այս լուրը Վաշինգտոնի կողմից պաշտոնապես չի հաստատվել, այնուամենայնիվ՝ կան հիմքեր դրանց արժանահավատությանը հավատալու:

Նախ, տակավին մեկ տարի առաջ, ԱՄՆ նախկին վարչակազմի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենն զբաղված էր այս նախագծի ակտիվ լոբբինգով:

Շատ հնարավոր է, որ Թրամփի վարչակազմը որդեգրել է դեմոկրատների այս կուրսը, մանավանդ, որ Արևմուտքը չի կարողանում զսպել Ռուսաստանին Ուկրաինայում և առնվազն դեմ չէր լինի, որ այլ տարածաշրջաններում Մոսկվայի համար «գլխացավանք» ստեղծվի:

Մյուս կողմից, տարածվող լուրերի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ պարզաբանումն ավելի շատ հաստատում է դրանք:

Եվ վերջապես, այս համատեքստն ամբողջացնող արձագանք կա Անկարայից:

Չնայած Հայաստանն ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ առանց փակագծեր բացելու։

Պակաս կարևոր չէ ներքաղաքական զարգացումների դինամիկան Հայաստանում:

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ձեռնամուխ լինել Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխության, երկիրը ռուսական ուղեծրից դուրս բերելու վերջին արարին:

Դրանով են պայմանավորված նրա վերջին ռեպրեսիաները. իր արկածախնդրությունը «մարսելու» համար՝ նա պետք է վերացնի դիմադրության բոլոր կենտրոնները:

Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի համաձայնագիր, որը կբավարարի Բաքվի օրինական պահանջները, ասել է Էրդողանը:

Սրանք պատահական խոսքեր չեն. վերը նկարագրված նախագծի պատրոնը Թուրքիան է, որը հայ- ադրբեջանական հնարավոր պայմանավորվածություններով( խաղաղության պայմանագիր, միջանցք) նախադրյալները է ստեղծում՝ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման համար:

Փաշինյանը, ով հիմա ապավինում է Էրդողանի աջակցությանը, Հայաստանը դուրս կդնի ՀԱՊԿ-ից, կպահանջի ռուսական ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի դուրսբերումը Հայաստանից:

Փաշինյանը սա կմատուցի «ինքնիշխանականության» օրակարգով, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտվելու փաստով, բայց ակնհայտորեն հնարավոր այս զարգացումը կապ չունի ոչ Հայաստանի ինքնիշխանության և ոչ էլ՝ խաղաղության հետ:

Հայ- ադրբեջանական, հայ- թուրքական հարաբերություններում Հայաստանը ինչ-որ բալանսավորված լուծումներ կարող էր ակնկալել, եթե ներքին ռեսուրսների մոբիլիզացիա աներ և անվտանգային կոնկրետ համակարգում լիներ:

Հիմա, Վաշինգտոնը, Անկարան, Բաքուն Փաշինյանից պահանջում են անել ճիշտ հակառակը, ինչի հետևանքով՝ Հայաստանը ռուսական ուղեծրից հայտնվելու է թուրքական վասալիտետի տակ:

Արդյո՞ք ռուսները լուռ կհեռանան, թե՞ հակազդեցություն ցույց կտան:

Այս հարցի պատասխանը չունենք, որովհետև դա կախված է գլոբալ մի քանի գործընթացներից՝ ուկրաինական պատերազմ, ռուս- ամերիկյան հարաբերություններ և այլն:

Այնուամենայնիվ, եթե ռուսները հեռանան, ապա Հայաստանն արագ վերածվելու է ադրբեջանա- թուրքական ենթապետության:

Ի վերջո, Ալիևը տրամադրված չէ խաղաղության:

Եթե նա նման ցանկություն ունենար, հայ- ադրբեջանական հակամարտությունը արագ ավարտված կլիներ, առնվազն՝ Ադրբեջանի կողմից Արցախը կլանելուց հետո:

Որպեսզի պատկերացնենք, Ռուսաստանի ամբողջական դուրսմղումից հետո, ի՞նչ է սպասվում Հայաստանին, կարելի է ևս մեկ անգամ ընթերցել Ալիևի երեկվա ելույթը:

Արցախի ամբողջական հայաթափումից երկու տարի էլ չանցած Ալիևն երեկ Ստեփանակերտում հայտարարել է, թե այժմ մեծ կարևորություն է ստանում Հայաստանից արտաքսված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը:

Ալիևը հիշեցրել է օրեր առաջ Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության բանաձևերը, որոնցում Երևանին կոչ էր արվում կատարել Բաքվի պահանջները:

«Մենք բարձր ենք գնահատում կազմակերպության նախարարների խորհրդում բոլոր 57 անդամ պետությունների կողմից աջակցվող միաձայն բանաձևի ընդունումը, որը վերահաստատում է Հայաստանից բռնի արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Այս բանաձևի հետ մեկտեղ, ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը հաստատվում է նաև Նախարարների խորհրդի նիստից հետո ընդունված «Ստամբուլի հռչակագրով»։ Հռչակագիրը նաև դատապարտում է Հայաստանի հրաժարումը Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ երկխոսություն սկսելուց», - նշել է Ադրբեջանի նախագահը:

Ադրբեջանի նախագահը խոսել է նաև ինչ-որ հաշվարկների մասին. - «Հանձնաժողովը, որի կազմում են պետական մարմինների ներկայացուցիչներ և օտարերկրյա փորձագետներ, գնահատել է օկուպացիայի հետևանքով Ադրբեջանին պատճառված վնասը՝ մոտ 150 միլիարդ դոլար»:

Արդյո՞ք մեր հասարակությունը կդիմադրի այս սցենարին, թե՞ մենք հույսներս դրել ենք Փաշինյանի քաղաքականությանը ռուսական հակազդեցության վրա, որն, ի դեպ, դարձյալ վտանգավոր սցենար է Հայաստանի համար»,-գրել է Սուրենյանցը։