Ուշադրություն՝ Արցախի հայրենակիցներին. բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, ում տրամադրված հավաստագրի իրացումից հետ՝ առկա է դրական մնացորդ, այսօրվանից կստանան էլեկտրոնային հաղորդագրություն՝ դրա չափի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:
Հաղորդագրությունն ստանալուց հետո, վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռքբերելու նպատակով՝ շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։
Կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը ևս կհրապարակվի առաջիկայում․ այս դեպքում՝ անհրաժեշտ է Միասնական սոցիալականծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող գույքի և տեխնիկայի հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին