«Ասելու էի պասպորտդ ցույց տո՞ւր»․ Ռուբինյնանն Աբաջյանի կեղծ պապի պատմությունը թիմակիցների վրա գցեց
Ազգային ժողովի արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը «առիթն» օգտագործեց՝ պարզաբանելու Ապրիլյան պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի թեման»։
«Ապրիլի 23-ն էր, Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, փողոցները լիքն էին մարդկանցով, ՀՅԴ-ն էլ միացել էր հեղափոխությանը, հետևաբար որևէ կարիք չկար ինչ-որ կեղծ մարդկանց բերել, որպեսզի ժողովորդական աջակցությունն ավելացնեք։
Ինձ մոտեցան մեր թիմակիցները մի մարդու հետ, ձեռքին Ռոբերտ Աբաջյանի նկարն էր, ասաց՝ Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, ցանկանում եմ ելույթ ունենալ։ Իմ տեղը լիներ մեկ ուրիշն, ինչ էր անելու՝ ասելու էր պասպորտդ ցույց տո՞ւր։ Բնականաբար, ասացի շատ լավ։ Հետո երբ պարզվեց Աբաջյանի պապիկը չէ, հրապարակավ ներողություն ենք խնդրել»,- ասաց Ռուբինյանը։