Ներկայիս Գլխավոր դատախազը չի էլ զգում իր ուսադիրները. Սոս Հակոբյան
«Պատրանք չունեմ, որ երբևէ երրորդ հանրապետության պատմության կյանքում եղել է գլխավոր դատախազ, որն իրապես անկախ է եղել քաղաքական իշխանության ղեկավարից.... պատրանք չունեմ նաև, որ դա բառի իդեալիստական իմաստով հնարավոր է....հավանաբար հազիվ թե հնարավոր է...»,-գրում է փաստաբան Սոս Հակոբյանը։
Նա ընդգծում է.
«ԲԱՅՑ գլխավոր դատախազը պետք է, պարտավոր է մի քիչ, գոնե նվազագույն մասնագիտական և մարդկային արժանապատվություն ունենա, եթե հասել է այդ բարձր աթոռին, և այդ մասնագիտական արժանապատվությունից ելնելով որոշ դեպքերում, կամ հաճախ քաղաքական իշխանությանը ասի Ո՛Չ, դա ինձանից ցածր է, կամ դա քրեադատավարական կամ քաղաքացիաիրավական ԱԲՍՈՒՐԴ է, հետևաբար այս դեպքերում գոնե՝ Ո՛Չ...
Ես չգիտեմ էդ ՈՉ-ը նախկին գլխավոր դատախազները երբևէ ասել են քաղաքական իշխանությանը, թե չեն ասել, համոզե՞լ են, որ սա չի կարելի անել, իսկ սա առհասարակ հնարավոր չի անել և ձևակերպել։ թե ոչ..., բայց ակնհայտ տեսանելի է, որ ներկայիս գլխավոր դատախազը, ժողովորդի լեզվով ասած, որ քոռ դանակով մեկին մորթելու մասին անգամ խոսքը գնա, կասի ԱՅՈ, հարգելի վարչապետ, երիցս ԱՅՈ, քանի որ ներկայիս ԳԴ-ն չի էլ զգում իր ուսադիրները, նա հոգեբանորեն վարժեցված օգնական է և քաղաքական իշխանության ցանկացած երևակայության իրավական սպասարկում իրականացնողը, ինչը ՈՂԲԱԼԻ Է հենց ԳԴ-ի համար...նա կհիշվի միանշանակ, իսկ հաշվի առնելով երիտասարդ տարիքը նաև կապրի համապատասխան մասնագիտական հեղինակությամբ պարուրված...
Հ.Գ. առհասարակ, Հայաստանում պետք է մտածել կոնկրետ իրավաբանների մասով ցմահ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու արգելքի պատժատեսակ...որոշակի հանցագործությունների պարագայում»։