Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հաքերային հարձակման
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի անձնական ֆեյսբուքյան էջը վերջին օրերին ենթարկվել է հաքերային հարձակման։ Այս մասին հայտնում է կենտրոնի ֆեյսբուքյան էջը։
«Ներկայումս իրականացվում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ էջի վերականգնման և հնարավոր ռիսկերի չեզոքացման ուղղությամբ։
Քանի որ անձնական էջի միջոցով ստացվում էին բազմաթիվ նամակներ՝ կապված ՊՈԱԿ-ի աշխատանքների հետ, մինչև էջի ամբողջական վերականգնումը կարող եք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝
[email protected] [email protected]»,-տեղեկացնում են ՊՈԱԿ-ից։