NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Կոմոնդոսի դրած հիմնաքարից մինչև «ՀԵՆՔ» ու «Ակադեմիական» ծրագրի մեկնարկ (տեսանյութ)

Տեղի ունեցավ «ՀԵՆՔ» համազգային բարեգործական հիմնադրամի «Ակադեմիական» ծրագրի հանդիսավոր բացումը և տարեկան վկայագրերի հանձնման արարողությունը։ 

Հանդիսավոր այս արարողությունը մեկնարկեց Հայաստանի և ՀԵՆՔ հիմնադրամի դրոշների յուրօրինակ մուտքով. կվադրոցիկլներին ամրացված դրոշները ծածանվելով՝ առաջնորդում էին «ՀԵՆՔ»-ի ուսանողներին։

Վերջիններս, դրոշների ուղեկցությամբ, մոտեցան կրթական կառույցի բակում գտնվող հուշաքարին և ծաղիկներ զետեղեցին՝ ի հիշատակ զոհված զինվորների։

Հուշաքարի մոտ, Արցախյան պատերազմում զոհված զինվորների հոգիների հանգստության համար իր աղոթքն առ Աստված բարձրացրեց  Տեր-Պսակ քահանա Մկրտչյանը։ Վերջինս, արդեն դահլիճում, օրհնեց Ակադեմիական ծրագրի մեկնարկն ու իր խոսքում կարևորեց ՀԵՆՔ-ի գործունեությունը։ 

Միջոցառումն սկսվեց ՀԵՆՔ-ի հիմնով, որն ուսանողները հնչեցնում էին առաջին անգամ: Հիմնի խոսքերը հեղինակել է ուսանողներից Գոռ Մելքումյանը։

Բացման խոսքով հանդես եկավ ՀԵՆՔ ՀԲՀ-ի նախագահ փոխգնդապետ Արմեն Բայրամյանը, ով Արցախյան առաջին գոյամարտի մասնակից է: Նա ողջունեց ներկաներին ուներկայացրեց անցած ճանապարհը:

ՀԵՆՔ-ը ապահովում է ՏՏ ոլորտի բարձրակարգ կրթություն, որն իր մեջ կրում է միաժամանակ  և՛ գիտական, և՛ բարեգործական, և՛ մարդկային այլ արժեքներ, որոնք ուղեկցելու են ՀԵՆՔ-ի սաներին ողջ կյանքի ընթացքում:

Պատահական չէ, որ «ՀԵՆՔ» -ի հիմնաքարը դրվել է ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր֊Թադևոսյանի՝ հայտնի Կոմանդոսի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ։

Ի սկզբանե «ՀԵՆՔ»-ի նպատակն էր իր տանիքի ներքո հավաքել 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասնակից զինվորներին, հատկապես հաշմանդամություն ձեռք բերած զինվորականներին ու կամավորներին, օգնել նրանց կրթություն ստանալու և  աշխատանք գտնելու հարցում՝ հեռանկարներ բացելով այդ տղաների համար:

Հիմնադրամն այսօր ոչ միայն պատվով է իրականացնում իր առջև դրված առաքելությունը, այլև ընդլայնել է իր գործունեությունը։ Կրթական ծրագրերում ընդգրկված են նաև Արցախից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները, ազատամարտիկների ընտանիքների անդամներ, հաշմանդամություն ունեցող անձիք և, ընդհանարպես,  շնորհալի անհատներ, ովքեր ցանկություն են հայտնում միանալ ծրագրին ու ոչ միայն համապատասխանում են չափորոշիչներին, այլև հաղթահարում են կրթական ծրագրում ընդգրկվելու համար նախատեսված շեմը։

Հայրենիքի զորացման և երիտասարդ սերնդի կրթության գործում ներդրած ավանդի համար ՀԵՆՔ ՀԲՀ-ը և  գործընկեր կազմակերպություններն ու անհատները ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից գերատեսչական մեդալներ և Շնորհակալագրեր ստացան Գերատեսչական մեդալներ և Պատվոգրեր, որոնք նրանց հանձնց Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գնդապետ Ռազմիկ Պետրոսյանը:

Առանձնահատուկ ուշադրության արժանացան նաև «Զատիկ» Երեխաների աջակցության կենտրոնի սաները, ովքեր եկել էին շնորհավորելու իրենց ավագ ընկերներին՝ երգով ու պարով:

Կենտրոնի ղեկավար Անգելինա Արշակյանը և ՀԵՆՔ տնօրեն Լիլիթ Սահակյանը պարգևատրվեցին փոխադարձ շնորհակալագրերով և պատվոգրերով՝ երկարատև և արդյունավետ համագործակցության համար:

Դասախոսների կողմից ուսանողներին հանձնվեցին վկայագրեր:

Շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև ՀԵՆՔ անձնակազմն ու դասախոսական կազմը:

Միջոցառման ընթացքում եղան նաև գեղարվեստական համարներ․  ուսանողներից բացի, իրենց կատարումներով հանդես եկան վաստակավոր արտիստներ Աննա Մայիլյանը (Մայիլյան -տրիո) և երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը: Հանդիսությունը վարում էր Արսեն Մանուկյանը

Ամփոփելով միջոցառումը, Լիլիթ Սահակյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, ովքեր կարողացել ժամանկ գտնել և միանալ իրենց: Նա հույս հայտնեց, որ գորընկերային հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կընդլայնվեն ու ՀԵՆՔ-ը կներկայանանոր ծրագրերով:
 
Արմինե Մկրտումյան