Ավարտվել են Սարգսյանի նկատմամբ քննչական գործողությունները, գործը կուղարկվի դատարան՝ կալանքի համար
Տեղեկացնում եմ, որ 22:30 ավարտվել են քննչական գործողությունները եւ առաջիկա մեկ ժամվա մեջ նախատեսվում է գործը ուղարկել Աջափնյակի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
Հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Դատի հստակ ժամանակահատվածը՝ քիչ ուշ: