Հայր Ասողիկից անեծք լսելն անհավանական, բայց դրանից միայն ավելի խտացված և թիրախային է. Վիգեն Սարգսյան
Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ ավելի գթասիրտ և մարդասեր անձնավորություն դժվար է գտնել։ Նա առհասարակ խոսք շռայլող չէ։ Նրանից անեծք լսելն անհավանական, բայց դրանից միայն ավելի խտացված և թիրախային է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այդ անեծքից չեն մաքրվելու ո’չ հայատյածության այս ոճրի հեղինակներն ու հոգեհայրերը, ո’չ «մոլորյալ» իրագործողները, ոչ էլ «պարզապես հրաման կատարողներն» իրենց գերդաստաններով։ Ուշքի եկե’ք և ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով, խելքով, հավատքով։ Աստված մեզ բոլորին պահապան»,- գրել է նա: