Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը
Yerkir.am-ը պարզել է, որ փողոցայինի պահվածքով անձնավորությունը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի օգնական Արսեն Մելքոնյանն է, ով նախկինում հանդիսացել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:
ԱԺ երկու փոխնախագահն էլ, փաստորեն, իրենց խորհրդական-օգնականներին ընտրել են Երևանի քաղաքային իշխանությունից, որը, ինչպես գիտենք նախկին որոշ թաղապետերի ու պաշտոնյաների վարքագծից, հանդիսանում է փողոցայինների ու խուլիգանների «բուծման» ու «բազմացման» պարարտ միջավայր: