Կոնգոյում Էբոլայից մահացել է ավելի քան 250 մարդՀանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ինչպես են ջրազուզակները դուրս բերում երեխային (տեսանյութ)
Կրակոցներ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. զինված անչափահասները սպանել են 3 մարդու. կա 8 վիրավորՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՍևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Ցանկություն ունեմ ավարտել բարձր նոտայով». Հենրիխ Մխիթարյանը խոսել է դժվարությունների մասինՄոսկվան շարունակում է ենթարկվել անօդաչուների հարձակման. Շերեմեդևո օդանավակայանը փակ էԴատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել
Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 13-ամյա աղջկա մшրմինը
Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՔաթարը և Պակիստանը համատեղ հայտարարություն են տարածել Իրան-ԱՄՆ բանակցություններից հետոԵրևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. Hetq.am
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումի քննությանը մասնակցության հետ կապված
Գյումրի - Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԿալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկինՎերջին 24 ժամում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում կա 49 զոհ և 32 վիրավոր
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվելԱվետ Ավետիսյան փողոցը նախատեսվում է բացել առաջիկա երկու օրում
Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել․ ի՞նչ երաշխքիներ կան.․․․ Վարուժան Գեղամյան
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈսկին թանկացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունների ֆոնինԵրևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են եղելՓաշինյանի հանձնարարությամբ՝ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն․ ԱռաքելյանՌուս դիվանագետները Երևանում ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտՁեր հարևանը 700 000 ասեցիք ծախում ա, լավ կով ա, 600 հազարով կտա՞․․․ Հակակոռուպցիոնը ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել. Նոր ձայնագրությունՌուսաստանը Սև ծովում հարված է հասցրել թուրքական նավին. կան զոհերՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըԱրշակունյաց պողոտայում մեքենա է այրվել․ տուժածներ չկան
Կիևյան կամրջի աշխատանքների տեմպը լավ է, կարևոր է ավարտել ժամանակին. Ավինյան
Փամբակ գետում 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆԲոլիվիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել. բոլոր անդամները զոհվել են
Ինչու եմ ասում՝ մանդատ չվերցնել․ Արփինե Հովհաննիսյանը մի քանի կարևոր շեշտադրում է արել (տեսանյութ)
Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը«Վիվառո»-ն պատերազմում երկու թևը կորցրած երիտասարդին վարձել է որպես դիլեր, ապա վիրավորել նրան՝ ասելով, որ նա անպիտան է այդ աշխատանքի համար (տեսանյութ)Շարունակվող ցանկ․․․ քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում․ Տիգրան ԱբրահամյանՈւժգին պայթյուն Կատարի գազի վերամշակման գործարանում. կան տասնյակ վիրավորներ և անհետ կորածներԲալահովիտ բնակավայրի դաշտամիջյան հատվածում մոլորված քաղաքացին հայտնաբերվել էԻրանը և ԱՄՆ-ն Ժնևում համաձայնության են եկել
ՍԴ-ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26-ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5–ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում վթարի մասինԵրկրաշարժ` Հայաստանում. այն զգացվել է Տավուշի մի շարք բնակավայրերումԱռաջարկում ենք ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ․ Հայ Ազգային ԿոնգրեսՎերացվել են իրանական նավթի արտահանման սահմանափակումները. Աբբաս ԱրաղչիԱրագածոտնում բախվել են մարդատար «Գազել»-ն ու «ԶԻԼ»-ը․ «Գազել»-ը գլխիվայր հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 11 վիրավորԿալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդինԼուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառովԲրազիլիայում հաքերները կոտրել են արտակարգ իրազեկումների համակարգը և բնակիչներին ուղարկել առեղծվածային հաղորդագրությունԿարկուտի հետևանքով Ոսկեպարում, Բաղանիսում, Ոսկեվանում, Կոթիում վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, տանիքի թիթեղներ
Հասարակություն

Գլխավոր դատախազն ինքն է լծվել նախաքննության փուլում կոնկրետ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարություն

Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը հայտարարությամբ է հանդես եկել «գլխավոր դատախազի մանիպուլյացիոն փաստարկների վերաբերյալ»։

«2025 թվականի հուլիսի 8-ին Հ1-ի եթերում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում անդրադարձել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքին:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ սա ևս մի անհաջող փորձ է «հիմնավորելու» անհիմն և ապօրինի մեղադրանքը, որն ավելի շատ ստվերում է պետությանը, քան՝ հիմնավորում մեղադրանքը:

Այսպես, Պետրոս Ղազարյանի հարցին, թե «դուք չէիք գտել հանցակազմ, անցավ մի քանի տարի, թե՝ մի տարի, և հանկարծ նույն բանի մեջ դուք գտաք հանցակազմ: Ասում են էտ ո՞նց», ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է, որ «Մենք ստիպված ենք եղել մանիպուլյացիաներից խուսափելու համար պաշտոնական պարզաբանում տալ: 2024-ի հարցազրույցը մենք գնահատել էինք նվազ վտանգավորության մեջ, ինչ տրամաբանության մեջ, որ այդ նույն ընդդիմադիրներն ասում են էմոցիոնալ պոռթկում, հուզական գնահատական, շատ հաճախ լինում է, որ մարդիկ ուշադիր չեն և այդ հուզական գնահատականները տալիս են, այդ թվում՝ հանրային խոսքում և, ըստ էության, մենք բավարար չէինք համարել միայն այդ հարցազրույցի առկայությունը և գնահատականները, բայց եթե դուք հետևել եք, վստահ եմ լրատվական դաշտը հետևել եք, 2025-թ.-ի այ ես բացահայտումների շրջանակում Աջապահյանը չալարեց և վերահաստատեց իր 2024 թ-ի հարցազրույցը, և ավելին, պնդեց թե ինչ է ասել, մեկնաբանեց ու բացատրեց»:

Պետրոս Ղազարյանի հաջորդ հարցին, թե «Հա բայց տեսեք, լրագրողը հարցնում ա, ասում ա ասե՞լ եք, ինքն էլ ասում ա հա, ասել եմ, սենց սենց, սենց՝ պատասխանում ա լրագրողի հարցին, ոչ թե դուրս ա գալիս առանձին կոչով էլի դիմում ա», Վարդապետյանը պատասխանում է, որ «Բայց ասում ա դա են կոնտեքստում, երբ որ «սրբազան պայքար» շարժման վերաբերյալ արդեն ԱԱԾ բացահայտումը կա, արդեն էս քննարկումները կան և արդեն երևում ա նաև այս իրական լինելը այն բոլոր գործողությունների պլանավորման, կանխատեսման, որի մասին որ մենք խոսում ենք, տեսեք, եթե կոնտեքստից կտրեք»:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին, երբ դեռ, ըստ դատախազի, սրբազանը «չէր վերահաստատել» իր նախորդ հարցազրույցը և բնականաբար, դեռ չկար «որևէ կոնտեքստ»:

Բացի այդ, քրեական վարույթը նախաձեռնվել էր բացառապես 2024-ի փետրվարի 3-ի հարցազրույցի բովանդակության հիման վրա, որի վերաբերյալ գլխավոր դատախազը նշում է, որ այդ՝ 2024 թվականի հարցազրույցը իրենք այն ժամանակ գնահատել են նվազ վտանգավորության մեջ....:

Այստեղ ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազն հակասում է ինքն իրեն, քանի որ պարզվում է քրեական վարույթը հարուցվել է բացառապես հենց այն նյութի հիման վրա, որը դատախազությունը գնահատել էր նվազ վտանգավոր և միայն այդ հարցազրույցի առկայությունը՝ ոչ բավարար:

Ուստի հաղորդավարի հարցադրումն այստեղ մնում է ակտուալ՝ «Էտ ո՞նց»:

Իսկ մեղադրանքն իբրև հիմնավորող կոնտեքստը դեռ չէր ծնվել, այն լինելու էր միայն դրանից չորս օր անց՝ հունիսի 21-ին:

Հաղորդավարի հաջորդ հարցին, թե «Հա բայց տեսեք, տիկին Վարդապետյան, եթե պլանավորվում ա ահաբեկչություն, և ենթադրենք Աջապահյանը տեղյակ ա, ավելի տրամաբանական չի՞, որ նրանք պետք ա թաքցնեն և շեղեն, քան դուրս գան հայտարարեն, որ ձեր կասկածները խորացնեն, գնաք սկսեք հետևել, բռնել, լսել, ոնց են ասում, քննչական գործողություններ իրականացնել չէ՞, դուրս ա գալիս, հա՛մ պլանավորել, հա՛մ անոնս են արել» գլխավոր դատախազը պատասխանում է, որ «Ու դա միակ դեպքը չէ, հետաքրքիր վարքագիծ է: (Խոսում է Բագրատ սրբազանից և Սամվել Կարապետյանից ….), իսկ Աջապահյանի մասով ակնհայտ էր, որ 2024 թվականի իր հարցազրույցի թեզերը ինքը վերահաստատեց 2025 թվականի այ էս գործողությունների, այ էս բացահայտումների կոնտեքստում»:» :

Ակնհայտ է, որ «կոնտեքստ» փնտրելն ընդամենը հուսահատ փորձ է օրինականության շղարշ հաղորդելու նույն արարքը կրկին գնահատելուն, սակայն ՀՀ գլխավոր դատախազի նման մեկնաբանություններն ու դիրքրորոշումը ցույց է տալիս իրավական պետությանը ոչ հարիր մեկ այլ ցավալի և անթույլատրելի կողմ:

ՀՀ գլխավոր դատախազը և դատախազության ողջ համակարգը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով բացի իրավասություններ ունենալուց, միևնույն ժամանակ, ունեն պարտականություն՝ ապահովելու քրեական վարույթների անաչառ ու օբյեկտիվ քննությունը, ինչպես նաև քրեական գործերով մարդու իրավունքների պաշտպանությունը։

Սրանով պայմանավորված՝ քրեական դատավարությունում ներդրված է վերադաս դատախազին բողոքարկելու կառուցակարգեր, որոնք միտված են ապահովելու նախաքննության փուլում երկաստիճան վերահսկողություն, որն էլ իր հերթին ընդգծում է դատախազության դերը որպես քրեական վարույթների անաչառության և օբյեկտիվության կարևոր երաշխավորի։

«Դատախազության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է այդ լիազորություններն իրականացնելիս իր ընդունած որոշումների համար:

Սակայն հակառակ օրենքի տրամաբանությանը, ՀՀ գլխավոր դատախազն ինքն է լծվել նախաքննության փուլում կոնկրետ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին:

Գտնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի կամ նույնիսկ որևէ բարձրաստիճան դատախազի կողմից նախաքննության փուլում կոնկրետ գործով մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, ըստ էության, ձևական բնույթ են հաղորդում դատախազական հսկողությանը և, ավելի շատ ցույց են տալիս կանխակալ, այլ ոչ թե անաչառ քննության առկայություն: Երբ գլխավոր դատախազը, ով ըստ էության ամբողջ դատախազական համակարգի ղեկավարն է, հրապարակայնորեն հայտարարում է մեղադրանքի հիմնավորվածության մասին դեռևս նախաքննության փուլում, դրանով նա նախապես հայտնում է իր «վերջնական դիրքորոշումը» տվյալ գործով։ Դա նշանակում է, որ նա արդեն իսկ եզրակացրել է, որ մեղադրանքն ապացուցված է։ Մեր գնահատմամբ, սա պարզապես ճնշում է ստորադաս դատախազների և քննիչների վրա:

Գլխավոր դատախազի հայտարարություններից կամ մեկնաբանություններից հետո ակնկալել, որ տվյալ գործով զբաղվող ստորադաս դատախազը կամ քննիչը կկարողանա կամ կցանկանա օբյեկտիվորեն շարունակել քննությունը, հերքել նախնական մեղադրանքը կամ նույնիսկ դադարեցնել քրեական հետապնդումը, անիմաստ է։

Սա պարզապես ճնշում է նրանց վրա՝ հետևելու և չհակադրվելու վերադասի հրապարակային «վերջնական» դիրքորոշմանը։

Երբ գլխավոր դատախազն արդեն իսկ հայտարարում է մեղադրանքի հիմնավորվածության մասին, ապա հետագա բոլոր քննչական գործողությունները (օրինակ՝ լրացուցիչ ապացույցների հավաքագրում, փորձաքննությունների նշանակում, պաշտպանական կողմի փաստարկների ուսումնասիրություն), որոնք պետք է ուղղված լինեն գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելուն, դառնում են ձևական, իսկ անելու դեպքում էլ դրանց նպատակն այլևս ճշմարտության բացահայտումը չի լինի, այլ «ղեկավարության կողմից նախապես որոշված արդյունքը» ստանալը: Նման կանխակալ մոտեցման դեպքում ցանկացած տվյալ կամ փաստարկ մեկնաբանվելու է այնպես, որ այն համապատասխանի նախապես ձևավորված մեղադրական դիրքորոշմանը, նույնիսկ եթե դրանք հերքող բնույթի լինեն։

Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազի մեկնաբանություններն ու հիմնավորումները թույլ են տալիս հետևության հանգել, որ այլևս նա հանդես չի գալիս, որպես անաչառ ու օբյեկտիվ քննության երաշխավոր, քանի որ այլև անիմաստ են դարձնում դատախազական հսկողության իրական բովանդակությունը՝ այն վերածելով զուտ ձևական գործընթացի, որի նպատակը ղեկավարության կողմից նախապես արտահայտված կարծիքի հիմնավորումն է։

Դրանք կոպիտ կերպով խախտում են նաև անձի անմեղության կանխավարկածը, քանի որ ստեղծվում է մի իրավիճակ, երբ անձի մեղքի հարցն արդեն լուծվում է դատարանից դուրս՝ հանրային հարթությունում, ինչը անթույլատրելի է իրավական պետությունում»,- ասվում է հայտարարությունում։