Լսեցի, վնգալով եկա, բայց խուզարկություն դեռ չկա, Հրանտ Մարգարյանը տանն է․ Գեղամ Մանուկյան
Մամուլում կարդացի, շտապեցի, բայց խուզարկություն դեռ չկա, Հրանտ Մարգարյանը տանն է, լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Զանգեցին, վնգալով եկա։
Հրանտ Մարգարյանն էլ է մամուլից տեղեկացել», - ասաց նա։
Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, թե ուժայինները խուզարկում են ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարանը։