Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ին
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանին բանտարկողը վաղը Աբու Դաբիում հանդիպում է Ալիևի հետ, որ բոլորից գաղտնի ու բոլորի աչքի առաջ վերջնական պայմանավորվի, թե ինչ է տալու Հայաստանի սեփականությունից՝ իշխանության մնալու համար․ Միքայել Մինասյան

Ինչո՞վ է Սամվելը տարբերվում Քըրք Քըրքորյանից, Հովհաննես Լազարյանից, Ալեք Մանուկյանից կամ Գալուստ Գյուլբենկյանից։ Մեկ էպիզոդով. բացի մեկենասությունից, ամենաօրհասական պահին ֆիզիկապես եկավ կանգնեց հայերի կողքին՝ Հայաստանում: Վտանգելով սեփական կյանքը՝ ասաց. ես կա՛մ։ Գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Այս ամենը Սամվելի մասին չէ, ոչ եկեղեցու, ոչ հայ ժողովրդի պատմության, Արցախի, Սյունիքի, հանձնված գյուղերի, մոռացված Ջերմուկի, ոչ էլ դավաճանված պատերազմի։ Այս ամենը ոչ ՀԷՑ-ի, ոչ ինքնիշխանության, ոչ հակառուսականության, ոչ էլ արևմամետության մասին։ Այս պատմությունը մեր մասին է։ Երբ նայում ես՝ ինչ կատարվում է այսօր, զգում ես ամոթից մինչև գարշանք,  ցավից մինչև հիասթափություն։

Սամվելը երբեք չի աշխատել իր գովազդի կամ PR-ի վրա։ Նկատի ունեմ, իսկապես՝ երբեք։ Հակառակ պարագայում գուցե բոլորը իմանային, որ Սամվելը հայ ժողովրդի հազարամյա պատմության ամենախոշոր մեկենասներից է։

Ինչո՞վ է Սամվելը տարբերվում Քըրք Քըրքորյանից, Հովհաննես Լազարյանից, Ալեք Մանուկյանից կամ Գալուստ Գյուլբենկյանից։ Մեկ էպիզոդով. բացի մեկենասությունից, ամենաօրհասական պահին ֆիզիկապես եկավ կանգնեց հայերի կողքին՝ Հայաստանում: Վտանգելով սեփական կյանքը՝ ասաց. ես կա՛մ։

Բոլոր ազգերն էլ ունեն մեծահարուստներ՝ տես՛ Ֆորբսի ցուցակը, բայց հիմա քչերն են կանգնած էկզիստենցիալ վտանգի առաջ, իսկ այդ քիչ երկրներում եզակի մեծահարուստներն են, որ կարող են օրհասական պահին բարձրաձայնել։ Եվ դժվար գտնվեր որևէ երկիր, որտեղ այդ մեծահարուստին պատժեին, իսկ դա չալեկոծեր հասարակությանը։

Եթե Սամվելի բարեգործություններն ունենային պրագմատիկ նպատակ, ապա այն հարյուրավոր մշակութային գործիչները, մարզիկները, գիտնականները, գործարարները, որոնց տասնամյակներ շարունակ օգնել է, այսօր անթաքույց կլինեին Սամվելի աջակիցների շարքում, որտեղ կլինեին նաև այն ռուսաստանահայերը, արցախահայերը և հայաստանցիները, որոնց համար կառուցել է և հիմա էլ շարունակում է կառուցել հիվանդանոցներ, գյուղեր, օգնում է կրթությամբ և օթևանով։

Այդ մարդկանց լռությունը չէ՛, որ ուզում եմ արձանագրենք, այլ այն, որ Սամվելն այդքանն արել է իսկապես առանց ակնկալիքի։ Ու հիմա էլ չունի, հատկապես որ այսօր հայ ժողովրդի 100 տոկոսը, նույնիսկ այն տոկոսը, որը սատարում է գործող դիկտատորին, համոզված է, որ Սամվելը բանտարկված է, որովհետև ունի հակառակ կարծիք։ Սամվելը հայ ժողովրդի պատմության ամենամեծ բարերարներից է և նրանցից միակը, ով բանտարկյալը խղճի ու պատվի համար՝ Հայաստանում։ Բանտարկյալ, որի աքսորը շատ տրամաբանական տեղավորվում է ավելի լայն կոնտեքստի ու իրադարձությունների շղթայում.

· Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բեռնում խոսում է Արցախի մասին և արցախցիների վերադառնալու իրավունքի մասին,

· Դիկտատորը մեկնում է Թուրքիա,

· Հայաստանի դիկտատորը սկսում է անթաքույց գրող Հայ առաքելական եկեղեցու դեմ,

· Աշխարհի ամենահարուստ հայը կանգնում է եկեղեցու և ազգային արժանապատվության կողքին,

· Նա միանգամից հայտնվում է բանտում,

· Իսկ նրան բանտարկողը վաղը Աբու Դաբիում հանդիպում է Ալիևի հետ, որ բոլորից գաղտնի ու բոլորի աչքի առաջ վերջնական պայմանավորվի, թե ինչ է տալու Հայաստանի սեփականությունից՝ իշխանության մնալու համար։

Այս պատմությունը Սամվելի մասին չէ։ Ոչ էլ եկեղեցու։ Սա հայի և մեր երկրի մասին է։ Պատմությունը, որը սկսվել է Սուրբ Ստեֆանոյից և արյունալի ու դավաճանված կանգառներով անցավ Ստեփանակերտով և արդեն Երևանում է։ Այս պատմության անունն է Հայկական հարց»,- գրել է Մինասյանը։