Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ» 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ»Երևանում կասեցվել է «Նյու Յորք» բարի գործունեությունըԳիշերը ՌԴ զինված ուժերը հարձակվել են Կիևի վրա. 2 մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՄարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում. «Հրապարակ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ»Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Իշխանության ռեպրեսիաները հասել են արդյունաբերական մասշտաբների. «Փաստ»
Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել և ովքեր դեռ կներկայացնեն «Ուժեղ Հայաստան»-ում. «Հրապարակ»Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ»«Սպասում ենք՝ տեսնենք՝ կառավարությունը կա՞…». «Փաստ» Իրաքում կոռուպցիայի գործով պաշտոնյաներից առգրավվել է ավելի քան 375 կգ ոսկիԳերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է«Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն»․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջումԱնգլիա-Արգենտինա․ պատմական հակամարտության ֆոնին՝ աշխարհի առաջնության վճռական կիսաեզրափակիչԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնիԱսկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել էՍտեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կաՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբԱդրբեջանը հայտնել է, որ կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել ՀայաստանԻրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-իՆերկայացվել է աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշը. որ տեղում է ՀայաստանըՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի երկու նավահանգիստներում հարվածների մասինԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Հռոմում ավարտվել են Լիբանան-Իսրայել բանակցությունները․ կողմերը առաջընթաց են արձանագրել ՄԱԿ-ի ֆորումում ներկայացվել են Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունները Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Նյու Յորքում ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ մոտեցումները մոլորակային եռակի ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Թուրքական բեռնատար նավ է խորտակվել Իրանի ափերի մոտ՝ Հորմուզի շրջանում ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ ԱՄՆ-ն 2,2 մլրդ դոլար կծախսի նոր դեսանտային նավերի կառուցման վրաՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները
Հասարակություն

«Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է խթանել ՏՏ ոլորտի հետագա զարգացումը». վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ տարեկան համագումարի բացմանը:

Ողջունելով համագումարի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն էապես կարևորում է ԻՏՁՄ դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով կառավարությունն ԻՏՁՄ-ի հետ ձեռնամուխ է եղել հանրապետության դպրոցներում ռոբոտատեխնիկայի և ինժեներիայի լաբորատորիաների/խմբակների ստեղծմանը, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: Բացի այդ, կառավարության և ԻՏՁՄ-ի կողմից ներկայում համատեղ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: «Մեր համագործակցությունն այսուհետ ևս շարունակական բնույթ է կրելու: Մենք բաց ենք նոր ծրագրերի, նախաձեռնությունների քննարկման և համատեղ իրագործման համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Հայաստանի ՏՏ ոլորտում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հնարավորինս օժանդակել դրա իրացմանը»,- նշել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ վերջին տարիներին այս ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց. գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից ոլորտում վարվող արդյունավետ քաղաքականությամբ: Վարչապետի խոսքով՝ տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտների նորագույն լուծումներն այսօր հաջողությամբ կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը մեծապես նպաստում է տնտեսության ընդհանուր առաջընթացին, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը: «Միևնույն ժամանակ, մենք չենք բավարարվում ոլորտի ներկայիս ձեռքբերումներով և հետևողականորեն շարունակելու ենք խթանել Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների իրականացումը: Մենք պատրաստ ենք աջակցելու ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը»,- ասել է վարչապետը՝ համագումարի մասնակիցներին մաղթելով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք:

Համագումարի ընթացքում տեղի է ունեցել «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում» ծրագրի շնորհանդեսը: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության և ԻՏՁՄ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: