Հայկական Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն. Նարեկ Կարապետյան
Հայկական Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն, այս մասին հայտարարել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
«Ամերիկայի Հայկական ամենաազդեցիկ կառույցներից մեկը ANCA-ն է որի ուժերով է Հայաստանին աջակցման հարցերը առաջ քաշվում ԱՄՆ կառավարությունում: Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից նրանց տասնամյակների աշխատանքի արդյունք է: ANCA-ի ղեկավարը Aram Suren Hamparian երեկ անդրադարձել է Սամվել Կարապետյանի բանտարկմանը և հայտարարել է
"Մի մարդ, ով ոչ միայն Հայաստանի ամենաառատաձեռն բարերարներից է, այլ նաև՝ ամենամեծ գործատուներից ու հարկատուներից մեկը։ Նրան հարվածում են ոչ թե մեղքերի, այլ` առաքինությունների համար"
Հայկական Սփյուռքը վերադառնում է Հայաստանյան իրականություն»,- նշել է Կարապետյանը։