Կաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»
Հասարակություն

Ձեր մասին չեք մտածում, գոնե ձեր երեխաների մասին մտածեք. Տեր Արարատ քահանա Պողոսյան

Ով մերժում է Կաթողիկոսի անունը, մերժում է իր մկրտությունը: Այս մասին հայտարարել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը:

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա ավանդության համաձայն՝ հոգևորականը ձեռնադրության պահին ստանում է նոր անուն։ Սա ոչ միայն ծիսակարգ է, այլև խորհրդանշական և աստվածաբանական իմաստ ու կարևորություն ունեցող արարողություն։ Այն խորհրդանշում է հոգևոր վերածնունդ և անձի ամբողջական նվիրում Աստծուն ու Եկեղեցուն, աշխարհիկ կյանքից անցում հոգևոր կյանքին և սպասավորությանը։

Անվանակոչման այս ավանդույթը գալիս է դեռևս Քրիստոսի օրերից։ Սիմոնը դարձավ Պետրոս՝ (Մատթ․ ԺԶ․ 18), իսկ Սողոսը՝ Պողոս (Գործք ԺԳ․ 9)։ Այս անվանակոչումները նշանավորեցին նոր առաքելություն ու հոգևոր կյանքի նոր ուղի։ Հայ Եկեղեցին հավատարիմ մնաց այս ավանդույթին։ Ամենայն Հայոց կաթողիկոսները հիշատակվում են իրենց հոգևոր անուններով, որոնք նրանց աստվածային կոչման ու հոգևոր իշխանության խորհրդանիշն են։ Այս մասին է վկայում նաև Գևորգ Զ․ Չորեքչյան հայրապետը, երբ նշում է. «Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ՝ հայրապետական գաղափարի մարմնացում»։

Այս իմաստով՝ հոգևորականին աշխարհիկ անունով դիմելը՝ հատկապես դիտավորությամբ և հրապարակայնորեն, ոչ միայն անձնական վիրավորանք է, այլև ոտնձգություն է Եկեղեցու սրբազան կարգի դեմ։ Ցավոք, վերջին ամիսներին նկատվում է չափազանց վտանգավոր և չար միտում․ պետական պաշտոն զբաղեցնող և քաղաքական որոշ «գործիչներ»՝ իրենց ելույթներում, հրապարակային խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են ոչ թե նրա հոգևոր, այլ աշխարհիկ անվամբ։

Նման քայլերը, առերևույթ քաղաքական հռետորաբանության բաղադրիչներ լինելով, իրականում հարված են հայ հոգևոր ինքնությանը, մեր բազմադարյա ազգային Եկեղեցուն։ Հայոց հայրապետը ոչ թե վարչական կամ խորհրդանշական անձ է, այլ՝ Աստծուց ընտրված և օծված հոգևոր առաջնորդ։ Ուստի նրա անձի կամ հեղինակության հանդեպ դրսևորված ցանկացած անհարգալից վերաբերմունք ընկալվում է որպես անարգանք ոչ միայն Կաթողիկոսի, ամբողջ Եկեղեցու, հայ ազգի, այլ նաև Աստծու նկատմամբ։ Նման պարագայում Աստվածաշունչը խստորեն դատապարտում է օծյալ հոգևորականի նկատմամբ դիտավորյալ և միտումնավոր որևէ խոսք ու արարք․ «Այն մարդը, որ գոռոզամտության պատճառով կգործի առանց լսելու քո Տեր Աստծուն ծառայող քահանայի կամ այդ օրվա դատավորի ասածը, մահապատժի կենթարկվի» (Բ․ Օրենք․ ԺԷ․ 12)։

Թեև այսօր իրավական առումով նման խոսքի համար սահմանված չէ պատժամիջոց, սակայն հոգևոր ու բարոյական տեսանկյունից՝ նման գործողությունները պարսավելի են և բացահայտում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված քողարկյալ գործողությունների իրական՝ մութ նպատակը։ Հասարակության արձագանքը՝ սոցիալական ցանցերում, մամուլում, եկեղեցական համայնքներում, հստակ վկայում է, որ հավատավոր հայորդիների ընկալմամբ՝ սա սադրիչ վարքագիծ է, նաև՝ անընդունելի և խիստ դատապարտելի արարք։ Ողջախոհ քննադատությունը և ազատ արտահայտվելու իրավունքը, իհարկե, ժողովրդավարության անբաժանելի մասն են, սակայն նշյալ իրավունքը չպետք է վերածվի հոգևոր արժեքների ոչնչացման կամ ազգային կրոնական արժանապատվության ոտնահարման զենքի։

Եվ ի գիտություն որոշ նորաթուխ և այդպես էլ չկայացած «գործիչների»՝ որքան էլ փորձեք Հայոց հայրապետի անձն ու հեղինակությունը նսեմացնել՝ նրան աշխարհիկ անունով դիմելով, չեք հաջողելու, քանզի ձեռնադրությամբ նրան տրված անունը, ինչպես և աստվածընկալ օծումը, չեք կարող խլել․․․ Հոգևոր անունը ոչ միայն նրա ինքնության, այլ նաև կոչման խորհրդանիշն է։

Ուստի երջանկացեք միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգևոր անունը խեղելու տկար և փոքրոգի փորձերով, քանի որ Հայոց Հայրն իր անունն ու սուրբ օծումը և հոգևոր իշխանությունը ստացել է ի հավիտյանս․ «Կաթողիկոսն դէտ եւ գլուխ եւ աւրէնսդիր լիցի ժողովրդեանն, զի ըստ բերանոյ նոցա վճարեսցի ամենայն ինչ, որպէս Մովսէսին եւ Ահարոնին էր» (Կանոնք առաքելական, կանոն Զ․)։

Հ․Գ․

Նշենք՝ որևէ հոգևորականի, առավել ևս Հայոց Հայրապետին դիտավորությամբ աշխարհական անունով դիմելը նշանակում է նրա եկեղեցական գործունեության՝ խորհրդակատարությունների և օրհնության կարգերի ինքնաբերաբար մերժում։ Այս դեպքում՝ նշանակում է մերժել 2001, 2008, 2015 և 2024 թվականների Մեռոնօրհնությունները։ Այսինքն՝ այս տարիներին կատարված բոլոր մկրտությունների, ձեռնադրությունների, եկեղեցիների և խաչերի օծումների մերժում, ինչն ինքնին մեծ մեղք է, ուստի ենթակա նաև հոգևոր պատժի․ «Եթե մահանա աշխարհական մեկը, որին պէս-պէս սխալների համար բանադրել է եպիսկոպոսը, թող նրան չթաղի քահանան, ոչ իսկ մկրտի [նրա] երեխային» (Կանոնք Սիոնի Հայոց կաթողիկոսի, կանոն ԺԹ․)։

Հ․Գ․ 1

Ձեր մասին չեք մտածում, գոնե ձեր երեխաների մասին մտածեք»,- նշել է Տեր Արարատը։