ՆԳՆ-ն հերքում է արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները։
«Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր է պահպանել հասարակական կարգը, ինչը պատշաճ իրականացվելու է», - լրատվամիջոցներին ասել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։