Կաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական ԵկեղեցինԱՄՆ-ում նախատեսվում է 20%-ով կրճատել գեներալների և ծովակալների պաշտոններըՆուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմՀորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՊապոյանը հետևել է խաղողի մթերումների ընթացքինՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքում և ԿոտայքումԱմերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցից առնվազն 500 կմ հեռացել են. ԻՀՊԿՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել. մանրամասներԽոշոր ավտովթար՝ Երևանում, տուժած երեխային հիվանդանոց են տեղափոխել«44-օրյա պատերազմի տարելիցին Հանրայինի եթերում համերգը սրբապղծություն էր»․ հայտարարությունԵրևանում ներկայացվել են Սարդարապատի և Օշականի ճակատամարտերին նվիրված նոր կոմիքսներՊՆ-ում քննարկվել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի առաջնահերթություններըԵԱՏՄ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն ՄխիթարյանԹրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԲագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն»Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասԳագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի․ դատարանը նյութեր է պահանջել ՆԳՆ-ից«Աէրոֆլոտ»-ի Բանգկոկ-Մոսկվա չվերթի օդանավն ուղևորի ինքնազգացողության պատճառով վայրէջք է կատարել ՏաշքենդումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՎահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն ՄելիքյանինՓաշինյանը բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահին ազատել է պաշտոնիցՓոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցություն միգրացիոն քաղաքականության ոլորտումԿատարը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով հաղորդագրություններ փոխանցելու մասինՀԱՊԿ «Փոխգործակցություն-2026»․ հավաքական ուժերը պատրաստվում են համատեղ գործողությանԳլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՖրանսիայում զանգվածային ցույցեր են. հարյուրավոր դպրոցներ արգելափակված ենԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կանՄտքեր են փոխանակվել Հայաստան-Ֆրանսիա օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալԵկեղեցու պաշտպանության աներեր հիմքը կարող է լինել մեկը՝ կապը հանրության ու հայության հետ․ ԲադալյանԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Իրանը չի հրաժարվել միջուկային ծրագրից և ուրանի հարստացումը դադարեցնելուց«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անցՎաղը 7 ժամ լույս չի լինիԱդրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. «Հաջողության հավանականությունը ցածր է». Արա ՂազարյանՎեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել էԻրանը նոր պայմաններ է առաջարկել ԱՄՆ-ին՝ պատերազմի դադարեցման վերաբերյալՀայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան
Միջազգային ուշադրությունը պետք է տարածվի ոչ միայն ընտրությունների անցկացման, այլև դրանից հետո պետական մարմինների կողմից ընդունվող որոշումների վրա. «Բարգավաճ Հայաստան»
Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. ՄԻՊ
Վահրամ Սահակյանը ձերբակшլվել է
Արցախի ԱԺ պատգամավորներն ու ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչները քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարnւթյունըԽաչատրյան տրիոյի ելույթները՝ ՌԴ-ումԵկեղեցու ներքին կանոնական կյանքը, եկեղեցական պաշտոնների վերաբերյալ որոշումները չպետք է վերածվեն պետական կառավարման անմիջական ոլորտի. Իսահակ Սրբազան«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»
Հասարակություն

Արման Բաբաջանյանը՝ դատարանի վճռով զրպարտիչ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ քաջալերող

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 16.07.2021թ․ ԵԴ/0093/02/20 գործի շրջանակում, Արման Բաբաջանյանին ճանաչել է ԶՐՊԱՏՈՂ։ Դատարանի վճռով Ա․ Բաբաջանյանը պիտի հերքեր և ներողություն խնդրեր ՀՅ Դաշնակցությանը՝ վերջինիս հեղինակությունը վարկաբեկելու և արատավորելու, իր հրապարակային խոսքում կուսակցության հասցեին սուտ տեղեկություններ տարածելու և ահաբեկչության մեջ մեղադրելու համար։ Այն, որ Ա․ Բաբաջանյանը խրոնիկական զրպարտիչ է, ապացուցվել է նաև դատական այլ վճիռով/-ներով։ 2021թ․ դատարանը պարտավորեցրել է Ա․ Բաբաջանյանին հերքել մեկ այլ զրպարտություն՝ ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, նաև վնասի փոխհատուցում է գանձել։

Ա․Բաբաջանյանը 2021-ից մինչր օրս ոչ միայն խուսափել է կատարել Դաշնակցության մասով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, այլև շարունակում է իր զրպարտչական էությունն ու վարքը, այս անգամ անուններ հնչեցնելով և Դաշնակցությանը կապելով հոկտեմբերի 27-ի հետ։ Բնկանաբար, քպ-ական քարոզչամեքենան այս լկտի և անբարո սուտը տարածելու գլխավոր գործիքն է ու շահառուն։ Անցնող չորս տարիներին երեք պաշտոնական նամակ եմ ուղղել Գլխավոր դատախազին, ամեն անգամ խորհրդարանում ներկայացվող տարեկան զեկույցների քննարկման ընթացքում հարց բարձրացրել, թե Գլխավոր դատախազությունն ինչ միջոցներ է ձեռք առնում՝ զրպարտողի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: Ամեն անգամ խայտառակ և նույնաբովանդակ մի դատարկաբանություն եմ լսում-ստանում, թե ընթացք է տրվել, ու ծիծաղելիորեն նույն շղթան կրկնվում է ամեն անգամ, արդեն 4 տարի։

Փաստորեն, գլխավոր դատախազությունը քաջալերում է ԱԲ-ին իր անգործությամբ, այն դեպքում, երբ դատարանի վճռի չկատարումն այլևս քրեական հանցագործություն է որակվում։ Բնականաբար, Ա․ Բաբաջանյանին պատասխանատվության ենթարկելը զրո ճիգ էր պահանջում դատախազությունից։ Թե ինչու Աննա Վարդապետյանը բացառիկ գորովանք ունի Արման Բաբաջանյանի նկատմամբ և միևնույն ժամանակ մասնագիտական կամքի զրո դրևորում, դժվար չէ գուշակել։ Եվ սա ոչ միայն արդարադատության բռնաբարում է, Գլխավոր դատախազի ինստիտուտի վարկաբեկում և ակնհայտ անգործություն, այլև ավելի քան ուղիղ ապացույց, որ Գլխավոր դատախազը շարունակում է լինեն ռեժիմի շահերը սպասարկող վարչապետի օգնականը, իսկ դատախազությունը սոսկ ընդդիմադիրներին քաղաքական ռեպրեսիայի ենթարկող, վախի մթնոլորտ տարածող, քաղաքական պատվեր կատարող գործիք է։ Տիկին Վարդապետյան, ընդդիմադիրներին գետին փռելու, ԱԱԾ պադվալները լցնելու հրահանգներում բացառիկ օպերատիվ եք, նախանձախնդիր ու «անաչառ», իշխանամերձների ատելության խոսքն ու բռնությունները չեք տեսնում, չեք լսում Հայաստանի պետական շահերը ոտնահարող առերևույթ պետական շահերի դավաճանության բազմաթիվ դրսևորումներ ու ապօրինություններ։ Բայց, ինչպես խորհրդարանում ձեր երեսին նայելով եմ ասել, կրկնում եմ՝ գալու է պատասխան տալու ժամանակը, և դուք պատասխանատվություն եք կրում-կրելու երկրում տիրող ամենաթողության և սելեկտիվ «արդարադատության համար»։ Ցավոք, դուք որ միայն վարչապետին, այլև վարչախմբին աֆիլացված գործիք եք, որը չարաշահում է իր պաշտոնն ու ոտնատակ տալիս արդարությանն ու պետության շահին ծառայելու բարձր առաքելությունը։

Համատարած ատելության և բռնության խոսք, և պատասխանատվության ենթարկված ոչ մի իշխանական «քարոզիչ»։ Համատարած ոստիկանական բռնություններ և խոշտանգումներ, և պատասխանատվության ենթարկված ոչ մի ոստիկան։ Ոչովհետև դուք իշխող ուժի համար ավտորիտար ռեժիմ կառուցելու կարևոր ճարտարապետներից եք!!!!!

Հ․Գ․ Ստորև Ա․Բաբաջանյանի առնչությամբ բազմաթիվ նամակների ոդիսականը»։