«Wizz Air»-ը դուրս է գալիս Աբու Դաբիի շուկայից․ ինչ է հայտնի
«Wizz Air» ավիաընկերությունը հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից դադարեցնում է դեպի Աբու Դաբի թռիչքները։
Ընկերությունը պատճառաբանել է որոշումն աշխարհաքաղաքական անկայունությամբ, որը հանգեցրել է օդային տարածքների պարբերական փակման։ Սա, ըստ կազմակերտության, խաթարում է պահանջարկը։
Որպես պատճառ նաև նշվել է Մերձավոր Արևելքի շոգ կլիման, որն ազդել է շարժիչների արդյունավետության վրա։