Մանկավարժականի ռեկտորը Տեր-Պետրոսյանին որպես ՀՀ առաջին նախագահ չի ճանաչում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի պատմության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսեցիների հետ, խոսելով Հայաստանի խնդիրների, արցախյան հիմնահարցի շուրջ ծավալվող բանակցային գործընթացների, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀՇ– ի մասին, ասել է, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին որպես նախագահ չի ճանաչում, այլ նրան ընդունում է որպես մատենադարանի գիտաշխատող։
«Ժողովուրդ»-ը փորձեց հենց Միրզախանյանից պարզել, թե ինչու է նա իր ուսանողների մոտ նման հայտարարություններ անում առաջին նախագահի հասցեին։ Ի պատասխան՝ Միրզախան|անն ասաց. «Ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։ Ես որեւէ իմ դասախոսության ժամանակ չեմ ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինձ համար այս չի, այս հանգամանքը չունի, այլ ուրիշ հանգամանք ունի։ Բայց ինչքան մտաբերում եմ, խոսելով նրա մասին, ես նշել եմ, որ նա մատենադարանում աշխատել է որպես ավագ գիտաշխատող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում