Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

«Ուր որ գնաս, հետդ կգամ». Փաշինյանը տժժացել է, թիմի անորոշությունը` խորացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրեր առաջ հաղորդել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գորիսում իր հերթական քաղաքական ժողովն է հրավիրել: Անցած ուրբաթ-շաբաթ օրերին իշխող վերնախավը Սյունիքում էր՝ Գորիս քաղաքում, որտեղ անցկացրել է կուսակցության 6-րդ քաղաքական ժողովը։ Մոտ 200 ՔՊ-ական է մասնակցել Գորիսի ժողովին՝ գործադիր եւ օրենսդիր իշխանության ՔՊ-ական ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաեւ՝ տարածքային կառույցների ղեկավարներ: Բայց ՔՊ-ականներից շատ ոստիկաններ ու ՊՊԾ աշխատակիցներ են դեսանտ իջել Գորիսում՝ ՊՊԾ պետի գլխավորությամբ, որոնք թեպետ քաղաքացիական հագուստով են եղել, բայց  երկու օր շարունակ դիվադադար են արել տեղի բնակչությանը՝ կարգավորելով իշխանականների տեղափոխման, կեցության հարցերը, ամեն քայլափոխին ուղեկցելով ու հսկելով նրանց։ Պաշտոնական հաղորդագրությունը, սովորականի պես, կցկտուր էր, տեղեկացրին միայն․ «Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ քաղաքական ժողովը: Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունն ու կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության վարչության նախագահ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կուսակցության աշխատակազմի ղեկավար՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով եւ պատասխանել քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին»։  


Ի դեպ, Փաշինյանը մեկ անգամ եւս զգուշացրել է թիմակիցներին, որ ժողովից լրատվական արտահոսքեր չլինեն լրատվամիջոցներում, այդուհանդերձ, մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել, քանզի մի միջոցառում, որին մասնակցում է 200 հոգի, չի կարող գաղտնի մնալ։ Իշխանականները ժողովից հետո մի լավ փարթի են արել կամ, ինչպես ասում են ՔՊ-ականները` «դա խազ» տժժացել են: Նրանցից ոմանք մտածել են, որ հաջորդ նմանատիպ ժողովին իրենք գուցե չլինեն, Փաշինյանը հստակ բան չի ասում, բայց գիտեն, որ որոշել է թիմը 90 տոկոսով փոխել` թողնել ամենաակտիվներին, բայց նրանց, որոնք հնարավորինս ցածր անտիռեյտինգ ունեն։ Այսինքն, ըստ էության, անհնարին խնդիր է դրել՝ որ հա՛մ իր պես հայհոյող, ընդդիմադիրներին պատերին ծեփող լինեն, հա՛մ նրանցից ժողովուրդը չզզվի:

Առաջին օրը իշխանականները Գորիս են հասել երեկոյան եւ հաջորդ օրվա ժողովից առաջ մեծ խնջույք են արել «ԼաստիԿալ» ռեստորանում։ Երեկոյի «թամադան» եղել է Նիկոլ Փաշինյանը, նա է խնջույքի բացումն արել, հայրենիքի, բանակի, թիմի, իրենց հաջողությունների կենացներն է խմել, որից հետո խնջույքը բանակի քեֆի է վերածվել` ով չի ալարել, բաժակաճառ է ասել, քծնել է շեֆին, պարել-ուրախացել են, իսկ Նիկոլ Փաշինյանը միայն իր սիրած երգի՝ «ուր որ գնաս, հետդ կգամ»-ի տակ է պարել: Ոմանք թաքուն կատակել են, որ իր հետ է պրոյեկտում՝ ուր գնա, հետը պիտի գնանք, անգամ՝ դժոխք։ Մինչեւ կեսգիշեր ՔՊ-ականները տժժացել են, քաղաքական վերնախավի հավաքի վերջին կես ժամը դիսկոտեկա է հիշեցրել։ Հաջորդ օրը՝ առավոտյան 9-ին «Գորիս» հյուրանոցում սկսել են քաղաքական ժողովը, որը տեւել է շուրջ հինգ ժամ։ Մեզ պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ծավալուն ելույթով: Ինչպես մեր աղբյուրն է պատմում՝ անծայրածիր լապշաներ է կախել թիմակիցների ականջներից։ Նա ինչ-որ հարցերի մասին պոֆիգիստի նման է խոսել` որ թքած ունի ե՛ւ իր շուրջը, ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում կատարվող իրադարձությունների ու մարտահրավերների վրա, նույնն էլ հորդորել է անել իր թիմակիցներին։ 

Գլխավոր ասելիքը եղել է համապետական ընտրությունների վերաբերյալ։ Նա թիմին մոտավորապես ասել է, որ թող ձեզ չհետաքրքրի՝ ով կմտնի քաղաքական դաշտ, ով ում հետ դաշինք կկազմի, ամենաբարձր վարկանիշն ունենք մենք` ՔՊ-ն, մինչեւ տարեվերջ էլ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, դրանից հետո մեր ռեյտինգն ավելի կբարձրանա։ Ասել է, որ պետք է համերաշխ լինեն, թիմի գաղափարը պետք է գերիշխի, եւ մի բռունցք դարձած՝ պետք է պայքարեն հանուն հաղթանակի, անկախ այն հանգամանքից, թե այդ պահին ով ինչ դիրք ունի, ով որտեղ է, որպեսզի առաջիկա ընտրություններին մեծ տոկոսներով հաղթեն: Հասկացրել է, որ որեւէ մեկի աշխատանքն աննկատ չի մնալու` յուրաքանչյուրը գնահատվելու է ըստ արժանվույն, եւ ճիշտ հակառակը` ով չաշխատի, ըստ արժանվույն պատժվելու է։

Հետաքրքիր է, որ որոշ ՔՊ-ականներ շեֆի ելույթում նաեւ ակնարկներ են նկատել, որ եթե անգամ մաքուրով չհաղթենք, ինչքան պետք լինի, էնքան էլ խփելու ենք, մենակ դուք միասնական ու համերաշխ եղեք։ Նրանց մեջի ավելի խելոքները, սակայն, այս արտաքուստ հանգստության տակ ընկալել են, որ իրականում Փաշինյանը հասկանում է, որ իշխանության նավը ճոճվում է, եւ նրա թիվ մեկ խնդիրն է՝ բոլորին իր կողքը պահել, հաղթանակի եւ իր անսասանության մասին վստահություն ներշնչել` թեկուզ ստելով, եւ թույլ չտալ, որ առնետավազք սկսվի թիմից, եւ «սալյուտը ներսից խփի»։ 
Քաղաքական ժողովին խոսել են նաեւ սեպտեմբերին սպասվող ՔՊ համագումարի մասին, քննարկել են կազմակերպչական հարցեր, կրկին հանձնարարել է, որ այն հավուր պատշաճի անցկացնեն»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում